Jump to content

Բոգոմիր Շմերալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգոմիր Շմերալ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1880(1880-10-25)[1][2][3][…]
ԾննդավայրՏրշեբիչ, Ավստրո-Հունգարիա[4][1][2][…] կամ Q30793653?, Nové Dvory, Տրշեբիչ, Տրշեբիչի շրջան
Մահացել էմայիսի 8, 1941(1941-05-08)[4][1][3][…] (60 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[5][4][6][…]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[2]
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ, գրող և հրապարակախոս
Զբաղեցրած պաշտոններպառլամենտի անդամ, Աբգեորդնեթենհաուսի անդամ, սենատոր և Senator of the Czechoslovak National Assembly?
ԿուսակցությունՉեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
 Bohumír Šmeral Վիքիպահեստում

Բոգոմիր Շմերալ, (հոկտեմբերի 25, 1880(1880-10-25)[1][2][3][…], Տրշեբիչ, Ավստրո-Հունգարիա[4][1][2][…] և Q30793653?, Nové Dvory, Տրշեբիչ, Տրշեբիչի շրջան - մայիսի 8, 1941(1941-05-08)[4][1][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5][4][6][…]), չեխ քաղաքական գործիչ, եխոսլովակիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության առաջնորդ, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության համահիմնադիր։

Ծնվել է համեմատաբար ապահովված ընտանիքում։ 1897 թվականին դարձել է Չեխոսլովակիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ։ 1906-1918 թվականներին խմբագրել է կուսակցության կենտրոնական օրգան «Պրավո լիդու» թերթը։ 1909 թվականին ընտրվել է սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության ԿԳԿ-ի, 1911-1917 թվականներին՝ ԿԳԿ-ի նախագահության անդամ, 1914-1917 թվականներին՝ նախագահ։ 1911-1918 թվականներին եղել է սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության կողմից ավստրիական ռայխսրատի դեպուտատ։ Չեխոսլովակիայիում Հոկտեմբերյան համընդհանուր քաղաքական գործադուլի (1918 թ.) կազմակերպիչներից։ 1919 թվականին դարձել է սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության հեղափոխական թևի (այսպես կոչված մարքսիստական ձախի) ղեկավարներից։ 1920 թվականին եղել է Խորհրդային Ռուսաստանում, հանդիպել Վլադիմիր Լենինին։ Եղել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) հիմնադիրներից։ 1921-1929 թվականներին և 1936 թվականից ՉԿԿ ԿԿ անդամ։ ՉԿԿ-ի կողմից ընտրվել է Չեխոսլովակիայի ժողովրդական ժողովի դեպուտատ (1920-1929 թթ.), Ազգային ժողովի սենատոր (1935-1938 թթ.)։ 1922-1935 թվականներին եղել է Կոմինտերնի ԳԿ-ի և նրա նախագահության անդամ։ 1935 թվականին դարձել է Կոմինտերնի ինտերնացիոնալ վերահսկիչ հանձնաժողովի անդամ։ 1938 թվականին ՉԿԿ ԿԿ-ի որոշմամբ մեկնել է Մոսկվա, աշխատել ՉԿԿ ղեկավար կենտրոնում, Կոմինտերնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգոմիր Շմերալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 526