Բոգդան Շերշուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգդան Շերշուն
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 14, 1981(1981-05-14)[1][2][3]
Ծննդավայր Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ հունվարի 7, 2024(2024-01-07)[4] (42 տարեկան)
Մահվան վայր Բելգիա[4]
Դիրք պաշտպան

Բոգդան Նիկոլաևիչ Շերշուն (ուկրաիներեն՝ Богдан Миколайович Шершун, մայիսի 14, 1981(1981-05-14)[1][2][3], Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 7, 2024(2024-01-07)[4], Բելգիա[4]), ուկրաինացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հայտնի է Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Դնիպրոյի «Դնեպրում» իր խաղերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1981 թվականի մայիսի 14-ին Խմելնիցկի քաղաքում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Դնեպրոպետրովսկի մարզական գիշերօթիկի (մարզիչ Իգոր Վետրոգոնով) և Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» ֆուտբոլային դպրոցի սան։

2001 թվականի ձմռան «Դնեպրից» տեղափոխվել է Մոսկվայի «ԲԿՄԱ»։ ԲԿՄԱ-ի կազմում իր նորամուտը նշել է 2002 թվականի մարտի 23-ին՝ Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է 2002 թվականի հոկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դարպասին[5]։

Բոլոր մրցաշարերում նա ԲԿՄԱ-ի կազմում անցկացրել է 81 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ[6]։ ԲԿՄԱ-ի կազմում Շերշունը երկու անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն և նվաճել 2004/2005 ՈՒԵՖԱ-ի գավաթը[7]։

Բավարար խաղային փորձ չունենալու պատճառով նա 2005 թվականի ամռանը վերադարձել է «Դնեպր» և հուլիսի 25-ին ակումբի հետ կնքել երեք տարվա պայմանագիր[8]։

2008 թվականին Շերշունի տրանսֆերային առավելագույն գինը որպես խաղացող գնահատվել է 1,5 միլիոն եվրո[9]։

2009 թվականից նա վարձավճարով հանդես է եկել «Արսենալ-Կիևում» և 2010 թվականի հուլիսի 21-ին կիևյան ակումբի հետ կնքել է պայմանագիր[10]։ 2012 թվականի ամռանը նա պայմանագիր է կնքել Կրիվոյ Ռոգի «Կրիվբաս» ակումբի հետ[11]։ 2013 թվականի հունիսին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել Լուցկի «Վոլինի» հետ[12]։

2014 թվականի ամռանը նա հեռացավ «Վոլինից», փորցաշրջան է անցկացրել Թբիլիսի «Դինամոյում» սակայն այդպես էլ պայմանագիր չի կնքել վերջինիս հետ[13][14]։ Բոգդան Շերշունն իր պրոֆեսիոնալ խաղային կարիերան ավարտել է 2014 թվականին։

Ընդհանուր առմամբ, նա իր կարիերայի ընթացքում անցկացրել է 369 պաշտոնական խաղ[15]։

Ազգային հավաքականներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում Շերշունն անցկացրել է 12 հանդիպում, պատանեկանում՝ 30 հանդիպում, երիտասարդականում՝ 25 հանդիպում և բոլորում դարձել մեկ գոլի հեղինակ։

2003-2006 թվականներին Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է չորս հանդիպում։ Իր նորամուտը նշել է 2003 թվականի հոկտեմբերի 11-ին Մակեդոնիայի հավաքականի հետ խաղում, հանդիպումն ավարտվել է 0։ 0 հաշվով[16]։ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը, որի համար այդ հանդիպումը որպես մարզիչ եղել է առաջինը, խաղից հետո նշել է, որ զարմացած է, նրա համար, որ Շերշունին նախկինում չեն հրավիրվել հավաքական[17]։

Կարիերան ավարտելուց հետո ֆուտբոլի ոլորտում աշխատել է որպես հեռուստատեսային փորձագետ։

Բոգդան Շերշունը մահացել է 2024 թվականի հունվարի 8-ին, կյանքի 43-րդ տարում՝ երկարատև հիվանդությունից հետո[18][19][20]։ «ԲԿՄԱ»-ի նախկին խաղացող Ռոլան Գուսևի խոսքերով, Շերշունը ուղեղի ուռուցք ուներ և բուժում է ստացել Բելգիայում[21][22]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2001 թ․[5]
  • Ռուսաստանի չեմպիոն (1), 2003 թ․
  • Ռուսաստանի գավաթի հաղթող (2), 2002 թ․, 2005 թ․
  • Ռուսաստանի Սուպերգավաթի հաղթող (1), 2004 թ․
  • ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող (1), 2005 թ․[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://ye.ua/syspilstvo/67316_U_Hmelnickomu_poproschalisya_z_vidomim_futbolistom_Bogdanom_Shershunom.html
  5. 5,0 5,1 5,2 Богдан Шершун: «Никакие деньги не заменят радость чемпионства»
  6. Владислав Круглов (2024 թ․ հունվարի 8). «В ЦСКА принесли соболезнования в связи со смертью Богдана Шершуна». Чемпионат.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  7. «Украинский футболист вспомнил об отказе стать россиянином». Lenta.RU (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  8. «ФНК - Трансферы. Россия. Лето 2005». football.kulichki.net. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  9. Максим Хрущ (2024 թ․ հունվարի 8). «Ушёл из жизни экс-игрок ЦСКА и сборной Украины Богдан Шершун, ему было 42 года». Чемпионат.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  10. «Богдан Шершун стал полноправным «канониром»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.
  11. ««Кривбас» підписав новачків» (ուկրաիներեն). ua-football.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  12. ««Волинь» уклала контракт із Богданом Шершуном» (ուկրաիներեն). ФК «Волынь». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  13. ««Волинь»: хроніка 2014 року» (ուկրաիներեն). ФК «Волынь». Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  14. «Украинский футболист вспомнил об отказе стать россиянином». Лента.Ру. 2019 թ․ ապրիլի 11. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  15. Роман Пономарёв (2024 թ․ հունվարի 8). «Валерий Газзаев принёс соболезнования в связи со смертью экс-игрока ЦСКА Богдана Шершуна». Чемпионат.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  16. «Умер экс-футболист сборной Украины и чемпион России с ЦСКА Богдан Шершун». РБК. 2024 թ․ հունվարի 8. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  17. «Удивление по поводу Шершуна» (ռուսերեն). Советский спорт. 2003 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  18. «Умер экс-футболист сборной Украины и чемпион России из ЦСКА Богдан Шершун». РБК (ռուսերեն). 2024 թ․ հունվարի 8. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  19. «Выигрывал Кубок УЕФА: умер экс-футболист сборной Украины» (ռուսերեն). Обозреватель. 2024 թ․ հունվարի 8. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  20. «Помер колишній гравець збірної України: йому було 42 роки» (ուկրաիներեն). Спортивка. 2024 թ․ հունվարի 8. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  21. Александр Поволоцкий (2024 թ․ հունվարի 9). «Гусев рассказал, что стало причиной смерти экс-игрока ЦСКА Шершуна» (ռուսերեն). Советский спорт. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  22. Круглов, Владислав. «Стала известна причина смерти экс-игрока ЦСКА Богдана Шершуна». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]