Բոգդան Խմելնիցկու փողոց (Ալուշտա)
Բոգդան Խմելնիցկու փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Ալուշտա |
Երկարություն | 500 մետր |
Անվանվել է | Բոգդան Խմելնիցկի |
Փոստային ինդեքս | 298514 |
Բոգդան Խմելնիցկու փողոց (ռուս.՝ Улица Богдана Хмельницкого), փողոց Ղրիմի Ալուշտա քաղաքի կենտրոնում։ Անվանվել է ուկրաինական պետական գործիչ, զորավար, Ուկրաինայի հետման Բոգդան Խմելնիցկու (1595-1657) պատվին։ Սկիզբ է առնում Սիմֆերոպոլի փողոցից և ավարտվում Տուրիստների փողոցի հետ հատումով։ Երկարությունը 500 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալուշտա քաղաքի Բոգդան Խմելնիցկու փողոցը սկսվում է Սիմֆերոպոլի փողոցից և ավարտվում Տուրիստների փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 23 շինություն։ Երկարությունը 500 մետր է։
Բոգդան Խմելնիցկու փողոցի փոստային դասիչն է՝ 298514։
Փողոցն անվանվել է ուկրաինական պետական գործիչ, զորավար, Ուկրաինայի հետման Բոգդան Խմելնիցկու (1595-1657) պատվին։ 1640-ական թվականների կեսերին նախապատրաստել, 1648 թվականին գլխավորել է լեհական տիրապետության դեմ ուկրաինական ժողովրդի ազատագրական պայքարը։ Խմելնիցկին հաղթանակներ է տարել լեհական զորքերի դեմ Ժոլտիե Վոդիի, Կորսունի, Պիլյավցիի, Բատոգի մարտերում։ Ազատագրական պատերազմի ընթացքում Խմելնիցկին հանդես է եկել միաժամանակ որպես զորավար, դիվանագետ և ուկրաինական պետականության կազմակերպիչ։ Նրա օրոք ստեղծված պետական ապարատը, թեկուզև կազակային վերնախավի և ուկրաինական շլյախտայի դասակարգային գործիքն էր, այնուամենայնիվ, մեծ դեր խաղաց Լեհաստանի տիրապետությունից ուկրաինական ժողովրդի ազատագրության գործում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5, էջ 58».
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Богдана Хмельницкого в Алуште
- Подробная карта Улица Богдана Хмельницкого, город Алушта со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты