Բոբ և Բոբեկ
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
---|---|
Ժանր | կատակերգական հեռուստասերիալ, մուլտֆիլմ[1], կինոկատակերգություն[1] և ընտանեկան ֆիլմ[1] |
Ռեժիսոր | Վացլավ Բեդրժիխ[1], Marek Walter?[1] և Ivo Hejcman? |
Սցենարիստ | Յիրի Շեբանեկ[1], Vladimír Jiránek?[1], Յարոսլավ Պացովսկի[1] և Pavel Šrut? |
Հնչյունավորում | Յոզեֆ Դվորակ[1] |
Օպերատոր | Յարոսլավ Ֆորման[1], Էվա Կարգերովա[1] և Dana Olejníčková?[1] |
Երկիր | Չեխիա և Չեխոսլովակիա[1] |
Տևողություն | 8 րոպե[2] |
Բոբ և Բոբեկ (չեխ․՝ Bob a Bobek – králíci z klobouku), չեխական մուլտֆիլմ, որտեղ նկարագրվում են երկու նապաստակների արկածները։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոբը և Բոբեկը երկու նապաստակներ են, որոնք ապրում են կախարդական գլխարկում։ Բոբը մեծ էր, ավելի խելացի և հաճախ կատարում էր ծնողների դերը։ Բոբեկն ավելի կարճահասակ, ավելի վախկոտ, բայց խելացի և ճարպիկ էր, հաճախ խաղում էր երեխայի դերը։ Երկու նապաստակներն էլ ունեին յուրահատուկ մտքեր, որոնք, սակայն, նրանց տհաճությունների մեջ էին գցում, ինչն էլ դառնում է մուլտֆիլմի կատակերգական սյուժեի հիմքը։ Չնայած կերպարների մեծամասնությունն ունեն լավ վարքագիծ, բայց սերիալը հանդես չէր գալիս բարոյախրատական և գաղափարական դիրքերից. նապաստականերն ունեին բացասական բնավորություն և երբեմն վնասում ու չարաճճիություններ էին անում։
Երկու կերպարներն էլ դարձել են 2015 թվականի Չեխիայում կազմակերպված հոկեյի համաշխարհային առաջնության խորհրդանիշներ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաղափարի հեղինակները եղել են Վացլավ Բեդրժիխը (որը նաև հանդես է եկել որպես ռեժիսոր) և Միրոսլավ Վալտերը։ Նկարահանումները սկսվել են 1978 թվականից, նկարահանվել է շոուի 8 եթերաշրջան (91 սերիա)։ Սցենարի հեղինակաները եղել են Վլադիմիր Իրանեկը, Յարոսլավ Պաչովսկին և Իրժի Սեբանեկը։ Երաժշտությունը գրել են կոմպոզիտորներ Պյոտր Սկոումալը (1938-2014) և Յոզեֆ Դվորժակը (ծնվ. 1942 թվականին)։ Մուլտֆիլմը ամենահայտնիներից մեկն է Չեխիայում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|