Բոբ Քլոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոբ Քլոուզ
Ծնվել է 1945
Ծննդավայր Քեմբրիջ, Քեմբրիջ, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն լուսանկարիչ և կիթառահար
Կայք radoklose.com

Բոբ Քլոուզ (անգլ.՝ Bob Klose) ծնվել է 1945 թվականին Քեմբրիջում։ Անգլիացի կիթառահար է, նվագել է լեգենդար Փինք Ֆլոյդ պրոգրեսիվ ռոք խմբում 1964-ից մինչև 1965 թվականները։ Նա դուրս է եկել Փինք Ֆլոյդից իր հոր և համալսարանի դասավանդողների խնդրանքով։ Բոբ Քլոուզի մասին իր գրքում «Pink Floyd. inside out» գրել է Փինք Ֆլոյդի թմբկահարը՝ Նիք Մեյսոնը։ Նա ասում էր.«Բոբ Քլոուզի համբավը որպես կիթառահար շատ լավ հայտնի էր։ Բոբ Քլոուզի հետ գնալ կիթառի մասնագիտացված խանութ դա պարզապես մեծ ուրախություն էր։ Նույնիսկ ամենափորձառու վաճառողներին զարմացնում էին Միքի Բեյքերի ջազային ակորդները Բոբ Քլոուզի կատարմամբ, նրա մատների կայծակնային արագությունը, սակայն մեր կարծիքով Բոբ Քլոուզը ավելի շատ նախընտրում էր կիսաակուստիկ կիթառներին»։ Բոբ Քլոուզի կյանքի մասին մինչ նրա Փինք Ֆլոյդ գալը հայտնի է, որ նա սովորել է Քեմբրիջում և եղել է Սիդ Բարեթի ընկերը։ Բոբ Քլոուզը ներգրավվել է նաև Ջոն Էդգինթոնի վավերագրական The Pink Floyd And Syd Barrett Story ֆիլմում։ Այնտեղ նա հիմնականում խոսում էր Սիդ Բարեթի մասին։ Բոբը նաև այդ ֆիլմի ժամանակ կիթառով նվագում է իրենց հին սինգլներից՝ դրանք էին՝«Lucy Leave/ I'm A King Bee»։