Jump to content

Բնապահպանական անվտանգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնապահպանական անվտանգություն (ԷԱ) , ազգային անվտանգության բաղադրիչներից մեկը, բնական, սոցիալական և այլ պայմանների ամբողջություն, որոնք ապահովում են տվյալ տարածքում ապրող հասարակության անվտանգ կյանքն ու գործունեությունը (Խուրշուդով, 1997)։ Ներառում է շրջակա միջավայրի (բնական ռեսուրսներ, ջուր, մթնոլորտ, հող, կենդանական ու բուսական աշխարհներ) վիճակի նկատմամբ վերահսկողությունը և այնպիսի միջոցների մշակումը, որոնցով բացառվեն մարդու և հասարակության բնականոն կենսագործունեությանն սպառնացող բնապահպանական ճգնաժամներն ու աղետները։

Տարածքի էկոլոգիական գնահատման չափանիշների և ցուցանիշների ընտրությունը հանդիսանում է տվյալ տարածաշրջանի էկոլոգիական և սոցիալական գործընթացների կառավարմանն ուղղված հիմնական խնդիրներից մեկը։

Էկոլոգիական անվտանգությունը շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունն ապահովող իրավիճակների, գործընթացների և գործողությունների ամբողջությունն է (Խորուժայա, 2002, Կոզին, Պետրովսկի, 2005). Ինչպես նաև այն անհատների, հասարակության, բնության, պետության և ամբողջ մարդկության կյանքի համար կարևոր արժեքների պաշտպանությունն է՝ շրջակա միջավայրի վրա անթրոպոգեն ազդեցության կամ ուղղակի ներգործության հետևանքով առաջացած իրական կամ պոտենցիալ վնասներից։ ԷԱ- ի օբյեկտներն են իրավունքները, անհատների նյութական և հոգևոր պահանջմունքները, բնական ռեսուրսները և բնական միջավայրը կամ պետական և հասարակական զարգացման նյութական հիմքը։

Էկոլոգիական անվտանգության քաղաքականությունը պետության, հասարակական կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց էկոլոգիական անվտանգությանն ուղղված գործունեությունն է։

Էկոլոգիական անվտանգության համակարգը կենսոլորտի և անթրոպոգեն բեռնվածության կամ ուղղայի բեռնվածության միջև հավասարակշռության ապահովմանն ուղղված օրենսդրական, առողջապահական և կենսաբանական միջոցառումների ամբողջությունն է։ Էկոլոգիական անվտանգությունը բնության և մարդկանց կենսագործունեության ու առողջության վրա վնասակար ազդեցութան նվազագույն մակարդակի ապահովումնան միջոցառումների(կանխատեսում, պլանավորում և այլն) ամբողջությունն է, որը միևնույն ժամանակ պահպանում է արդյունաբերության, կոմունիկացիաների, գյուղատնտեսության զարգացման կայուն տեմպը։

Ըստ Ա. Գ. Շմալի (2000, 2005) էկոլոգիական անվտանգության համակարգը մի մեխանիզմ է, որն ապահովում է բնական միջավայրի և մարդու վրա բնական և անթրոպոգեն էկոլոգիական վտանգի գործոնների բացասական ազդեցության թույլատրելի սահմանը։

  1. Տարածքի ամբողջական էկոլոգիական համալիր գնահատում
    • տվյալ տարածքում ի հայտ եկող էկոլոգիական վնանգի գործոնների համալիրի որոշում և գնահատում
    • ըստ կայունության և էկոլոգիական վտանգի տարածքների գոտիավորում
    • շրջակա միջավայրի վրա ազդող օբյեկների կադաստրի կազմում և վարում
    • բնական ռեսուրսների կադաստրի վարում
    • անթրոպոգեն բեռնվածության որոշում
    • ՙաղտոտված՚ հրապարակների կադաստրի կազմում և վարում
  2. էկոլոգիական մոնիտորինգ
    • շրջակա միջավայրի վրա ազդեցության նորմավորում
    • շրջակա միջավայրի վրա ազդեդության աղբյուրների վերահսկում
    • շրջակա միջավայրի բաղադրիչների որակի հսկողություն
  3. Կառավարչական որոշումներ
    • էկոլոգիական քաղաքականության ձևավորում
    • էկոլոգիական վտանգի անթրոպոգեն գործոնների դրսևորման կանխարգելում
    • էկոլոգիական վտանգի բնական գործոնների դրսևորման հետևանքների մինիմալացում
    • բնապահպանական օրենսդրության և էկոլոգիական աշխարհայացքի ձևավորման մեթոդների մշակում և կատարելագործում

էկոլոգիական անվտանգության ապահովման մեթոդները

  1. շրջակա միջավայրի որակի վերահսկողության մեթոդ
    1. Չափման մեթոդներ- խիստ քանակական, որոնց արդյունքն արտահայտվում է կոնկրետ քանակական պարամետրերով(ֆիզիկական, քիմիական, օպտիկական և այլն)
    2. Կենսաբանական մեթոդներ- որակական (արդյունքն արտահայտվում է բանավոր կերպով՝ «շատ-քիչ», «հաճախ-հազվադեպ», և այլն) «տերմիններով» (կամ մասամբ քանակական են)։
  2. Մոդելավորման և կանխատեսման մեթոդներ, այդ թվում համակարգային վերլուծության, համակարգային դինամիկայի, ինֆորմատիկայի և այլն
  3. Կոմբինացված մեթոդներ, օրինակ էկոլոգա-թունաբանական մեթոդներ, որոնք ընդգրկում են մեթոդների տարբեր խմբեր(ֆիզիկա- քիմիական, կենսաբանական, թունաբանական և այլն)
  4. Շրջակա միջավայրի որակի կառավարման մեթոդներ

Ներկայումս կախված էկոլոգիական խնդիրների առաջացման պատճառներից գոյություն ունի տարածաշրջանի զարգացման երկու հիմնական հայեցակարգ. տեխնոծին (ռեսուրսային) և կենսոլորտային (Կարոբկին, Պերեդելսկի 2003)։ Առաջին հայեցակարգի համաձայն էկոլոգիական խնդիրների լուծումն արտահայտվում է շրջակա միջավայրի աղտոտվածության գնահատման, տարբեր միջավայրերի թույլատրելի աղտոտման նորմատիվների մշակման, մաքրման համակարգերի և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ստեղծման մեջ։ Այս հայեցակարգի սահմաններում ձևավորվում են կոնկրետ բնապահպանական գործունեության ժամանակակից ուղղությունները, ինչպիսիք են միջավայրի տեղային մաքրում աղտոտումից և շրջակա միջավայրի որակի ցուցանիշների նեղ հավաքածուով նորմավորում, ինչպես նաև ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրում(Լոբանովա,1999, Մազուր, Մոլդավանով, 1999)։ Երկրորդ հայեցակարգը կարևոր ազդեցություն է համարում ցանկացած էկոհամակարգի կայունության ոլորտի որոշումը, ինչը հնարավորություն է տալիս գտնել խախտման թույլատրելի սահմանները, էկոհամակարգի վրա բեռնվածությունը և գնահատել կոնկրետ էկոհամակարգի կայունության շեմը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Коробкин, В. И. Экология. / В. И. Коробкин, Л. В. Передельский - Ростов н/Д։ Феникс, 2003. - 576 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]