Jump to content

Բյորնսքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյորնսքին
Bjørnskinn
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՀամայնքԱննյոյ
ԲԾՄ26 մետր
Բյորնսքին (Նորվեգիա)##
Բյորնսքին (Նորվեգիա)

Բյորնսքին (նորվ.՝ Bjørnskinn), նախկին համայնք Անդոյի համայնքում, Նորվեգիայի Նուրլան կոմսությունում։ Համայնքն ընդգրկում է ներկայիս Անդոյի համայնքի հարավային մասը։ Գտնվում է Ռիսոյսունդեթ նեղուցի վրա։ Հիմնական գյուղերնեն Բյորնսքինը և Ռիսոյհամնը։ Համայնքի գլխավոր եկեղեցին Բյորնսքինի եկեղեցին է։

Բյորնսքին գյուղը փռված է Անդոյա կղզու հարավային մասի երկայնքով, Ռիսոյհամն գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք։

Բյորնսքին համայնքը ստեղծվել է 1924 թ․ հունվարի 1-ին, երբ նախկին Դվերբերգ համայնքը բաժանվեց երեք մասի․ Անդենես (հյուսիսում), Դվերբերգ (կենտրոնում) և Բյորնսքին (հարավում)։ Ի սկզբանե Բյորնսքինի բնակչությունը կազմել է 1410 մարդ։ 1964 թ․ հունվարի 1-ին երեք համայնքները վերամիավորվեցին նոր՝ Անդոյ համայնքում։ Միաձուլումից առաջ Բյորնսքինն ունեցել է 1835 բնակիչ։

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հելմեր Հանսեն (1870-1956), բևեռախույզ, Ռուալ Ամունդսենի՝ հարավային բևեռ մեկնած արշավախմբի անդամ։
  • Յոհան Կլեպպե, Նորվեգիայի խորհրդարանի անդամ Նուրլանդից (1969-1973) Կորվալդի կաբինետի պաշտպանության նախարար (1972-1973)
  • Ավգուստինուս Յոհանեսսոն Սելեվոլդ (1803-1893), ձկնորս-ֆերմեր, ով երկու անգամ ընտրվել է Նորվեգիայի խորհրդարանի անդամ Նուրլանդից (1845-1848)