Բյոռն Կյոյպերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյոռն Կյոյպերս
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1973(1973-03-28) (51 տարեկան)
ԾննդավայրՕլդենզալ, Օվերեյսել, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար
Զբաղեցրած պաշտոններՖԻՖԱ-ի մրցավար
 Björn Kuipers Վիքիպահեստում

Բյոռն Կյոյպերս (հոլ.՝ Bjorn Kuipers, մարտի 28, 1973(1973-03-28), Օլդենզալ, Օվերեյսել, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլային մրցավար, որը հիմնականում աշխատել է Էրեդիվիզիում։ Բրազիլիայում կայացած 2014 թվականի և Ռուսաստանում կայացած 2018 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մրցավարներից մեկը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Նիդերլանդների առաջնության խաղերից, Կյոյպերսը սպասարկել է միջազգային մրցաշարեր, մասնավորապես՝ Եվրոպայի 2006 թվականի պատանեկան առաջնության եզրափակիչը Չեխիայի և Ռուսաստանի հավաքականների միջև[2][3] ՈՒԵՖԱ-ի գավաթի, Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումներ[4]։ Կյոյպերսն ընդգրկվել է Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միության լավագույն ֆուտբոլային մրցավարների ցանկում[5]։ Նրա հայրը ևս ֆուտբոլային մրցավար էր։

2009 թվականի հունվարի 14-ին Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միության մրցավարական կորպուսի ղեկավար Յապ Էյլենբերգը հաստատել է, որ Կյոյպերսը եվրոպական ֆուտբոլում ստացել է ամենաբարձր կարգավիճակը։ Պիտեր Ուինկի և Էրիկ Բրամհարի հետ միասին Կյոյպերսը դարձավ եվրոպական մակարդակի երրորդ հոլանդացի դատավորը[6]։ 2006 թվականից Կյոյպերսը ՖԻՖԱ-ի մրցավարն է[7]։

2011 թվականի օգոստոսի 24-ին նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2011 թվականի խաղի գլխավոր մրցավար 2011 թվականի Չեմպիոնների լիգայի հաղթող «Բարսելոնայի» և 2011 թվականի Եվրոպայի լիգայի հաղթող «Պորտուի» միջև[8]։

2013 թվականի մայիսի 15-ին սպասարկել է ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի 2012/13 եզրափակիչը, որում հանդիպել են պորտուգալական «Բենֆիկան» և անգլիական «Չելսին»[9]։

Նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2013/14 եզրափակչի գլխավոր մրցավար, որում 2014 թվականի մայիսի 24-ին հանդիպել են Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն» Լիսաբոնի Էշթադիու Դա Լուշ մարզադաշտում[10]։

Կյոյպերսն իր թիմով բարձր մակարդակով որակազրկել է իսպանական «Բարսելոնայի» և իտալական «Յուվենտուսի» միջև ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2016/17 խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը, որը կայացել է 2017 թվականի ապրիլի 19-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում[11]։ Կյոյպերսը ցույց տվեց 4 դեղին քարտ՝ 2-ական թիմերից յուրաքանչյուրի համար։ Փլեյ-օֆֆի փուլում բազմաթիվ բողոքներ են եղել տարբեր մրցավարական բրիգադների աշխատանքի որակի վերաբերյալ, ինչը կասկածներ է առաջացրել հանրության շրջանում և վառ լուսաբանվել ԶԼՄ-ներում, ինչն էլ ավելի է առիթ հանդիսացել Բյորնի համար, որպեսզի իրավիճակը կոշտ ձևով կանխի այն պահերի վաղ փուլում, երբ խաղացողները պատիժ էին խնդրում մրցակցի համար կամ դժգոհություն էին ցուցաբերում հոլանդական բրիգադի որոշումների վերաբերյալ։

2018 թվականի մայիսին նշանակվել է Եվրոպա լիգայի 2017/18 մրցաշրջանի եզրափակիչ, որում խաղացել են «Մարսելն» ու «Ատլետիկո Մադրիդը»[12]։

2019 թվականի դեկտեմբերի 10-ին դատեց «Ինտեր» և «Բարսելոնա» հանդիպումը՝ չեղարկելով «Ինտերի» 3 գոլերը և ստանալով աշխատանքի որակի նկատմամբ պահանջների տարափըաղապար։

2021 թվականի հուլիսի 8-ին նշանակվել է Լոնդոնում կայացած Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ՝ Անգլիայի և Իտալիայի հավաքականների միջև Խաղի գլխավոր մրցավար։

Մրցավարի կարիերան ավարտել է 2021 թվականի Նիդերլանդների Սուպերգավաթի «Այաքսի» և ՊՍՎ-ի միջև խաղով։

Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյոյպերսը սովորել է Նայմեգենի համալսարանում բիզնեսի կառավարման մասնագիտությամբ։ Հոր հետ Կ1000[13] սուպերմարկետների ցանցի և վարսահարդարման Օլդենզալ սրահի համասեփականատերն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Referees & Assistant referees for the 2014 FIFA World Cup» (PDF). FIFA. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  2. Karl Muller. Biography Արխիվացված է Հուլիս 13, 2014 Wayback Machine-ի միջոցով:. // worldreferee.com(անգլ.)
  3. «Отчет о финальном матче. ЧЕ среди юношей до 17 лет». // ru.archive.uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Meet tonight’s ref: Björn Kuipers Արխիվացված է Մարտ 18, 2012 Wayback Machine-ի միջոցով:. chelsea.vitalfootball.co.uk(անգլ.)
  5. «Netherlands — Bjorn Kuipers — Profile with news, career statistics and history — Soccerway». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  6. «Scheidsrechter Kuipers promoveert naar hoogste klasse» op 14 januari 2009 op sportweek.nl(նիդեր.)
  7. Bjorn Kuipers Արխիվացված է Նոյեմբեր 18, 2021 Wayback Machine-ի միջոցով: на сайте football-lineups.com(անգլ.)
  8. «Кейперс выбран на Суперкубок». UEFA.com. среда, 24 августа 2011, 11.00CET. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  9. «Звездный миг Ивановича». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  10. «Голландец Кейперс будет судить финал футбольной ЛЧ «Реал» — «Атлетико»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  11. «Бригада Кёйперса рассудит четвертьфинал Лиги Чемпионов 2016/17 между Барселоной и Ювентусом». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  12. «Финал Лиги Европы 2017/18 обслужит Куйперс». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  13. ««Шахтер» и ЦСКА рассудит хозяин сети супермаркетов». // sport.segodnya.ua. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյոռն Կյոյպերս» հոդվածին։