Բլերթա Բաշոլլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլերթա Բաշոլլի
Ծնվել է1983
ԾննդավայրՊրիշտինա
Քաղաքացիություն Կոսովո
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, գրող և կինոպրոդյուսեր

Բլերթա Բաշոլլի (, 1983, Պրիշտինա), կոսովացի գրող, ռեժիսոր և պրոդյուսեր։ Նրա դեբյուտային «Փեթակ» (2021) լիամետրաժ ֆիլմը Կոսովոյի առաջին ֆիլմն է, որը հայտնվել է «Օսկար»-ի կարճ ցուցակում[1]

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշոլլին ծնվել է 1983 թվականին Պրիշտինայում։

Բաշոլլին ավարտել է Նյու Յորքի համալսարանը։ Ներկայումս նա ապրում է Պրիշտինայում[2]։ Նա ամուսնացած է կոսովացի հայտնի լուսանկարիչ Արտան Կորենիցայի հետ, ումից ունի երկու երեխա։

2006 թվականին Բաշոլլին հանդես եկավ իր առաջին՝ Mirror, Mirror… վավերագրական ֆիլմով, որը երկար ժամանակ շարունակեց զգալի հաջողություն ունենալ տարբեր փառատոններում, այդ թվում՝ Սարաևոյի կինոփառատոն (2006), Տիրանայի միջազգային կինոփառատոն (2006), Balkan Black Box Film Festival 2006, Berlin and New York International Independent Film and Video Festival 2016:

2008 թվականին Բաշոլլին թողարկեց «Gjakova 726» կարճամետրաժ ֆիլմը, որը ցուցադրվեց Ռոտերդամի կինոփառատոնում 2009 թվականին, ապա Բուշոյի կինոփառատոնում (2009), Dokufest 2009; Toffifest 2009, Filmmor's Women's Film Festival 2009։

2011 թվականին, Բաշոլլիի «Լենան և ես» կարճամետրաժ ֆիլմը ցուցադրվեց և արժանացավ մրցանակների այնպիսի կինոփառատոններում, ինչպես՝ Dokufest 2011, Pogradec Film and Food Festival 2011, Skena Up 2011, Տիրանայի միջազգային կինոփառատոն 2011 և 9/11 կինոփառատոն 2012 (Լավագույն դերասանուհի մրցանակ)[2]։

Բաշոլլիի ամենահայտնի ֆիլմը նկարահանվել է 2021 թվականին։ Այն պատմում է Ֆահրիյե Հոթիի իրական պատմությունը՝ կոսովացի կնոջ՝ պատրիարքական համայնքում բիզնես բացելու մարտահրավերը։ Ֆիլմը կոչվում է Hive («Փեթակ»)։ Սա Բաշոլլիի առաջին լիամետրաժ ֆիլմն է[3]։ Փեթակն գերազանցել է Sundance-ի ռեկորդները, արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին, ռեժիսորական մրցանակին և հանդիսատեսի մրցանակին՝ World Cinema Dramatic Category անվանակարգում։ «Hive»-ի միջոցով Բաշոլլին դարձել է նաև առաջին կոսովացի ռեժիսորը, որը հայտնվել է «Օսկար»-ի կարճ ցուցակում՝ Best International Feature անվանակարգում[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Filmography[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mirror, Mirror... (Վավերագրական), 2006
  2. Gjakova 726, 2008
  3. Lena dhe Unë, 2011
  4. Everything Is Broken Up and Dances, 2016
  5. Hive, 2021
  6. The Marriage, 2017
  7. The Return, 2017
  8. Unwanted, 2017
  9. Looking for Venera, 2021
  10. Cold November, 2018[5]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kosovo scoops country's first Oscar shortlist nomination» (անգլերեն).
  2. 2,0 2,1 «Blerta Basholli» (անգլերեն).
  3. «Blerta Basholli flet për betejën e re të filmit "Zgjoi"» (ալբաներեն).
  4. «Blerta Basholli, Kosovo» (անգլերեն).
  5. «Blerta Basholli, Filmography» (անգլերեն).