Բլեյք Գրիգորյան
Բլեյք Գրիգորյան Blake Krikorian | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1967 |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 3, 2016 |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լոս Անջելեսի համալսարան, (մեխանիկ ճարտարագետ) |
Մասնագիտություն | ճարտարագետ, գործարար և լրագրող |
Երեխաներ | երկու դուստր |
Բլեյք Գրիգորյան (անգլ.՝ Blake Krikorian, օգոստոսի 8, 1967, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 3, 2016[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հայազգի տեխնոլոգիական ձեռներեց, գործարար Slingbox ընկերության հիմնադիր։ Ադամ Գրիգորյանի ավագ եղբայրն է։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին եղբոր՝ Ջեյսոնի հետ, հիմնադրում է Sling Media ընկերությունը, որի մշակած Slingbox ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրենց հեռուստացույցից օնլայն հեռարձակում ապահովել դեպի համակարգիչ կամ մոբայլ սարքեր՝ հատուկ տեխնոլոգիայի օգնությամբ։ Բլեյքը եղել է այդ ընկերության գլխավոր գործադիր տնօրենը[2]։
2007 թվականին արբանյակային հեռուստատեսային EchoStar Communications ընկերությունը գնել է Slingbox-ը 380 մլն ԱՄՆ դոլլարով[3][4]։
2011-2013 թվականներին Բլեյք Գրիգորյանն աշխատում է Amazon-ի տնօրենների խորհրդում՝ թողնելով այդ պաշտոնը միայն այն ժամանակ, երբ Microsoft-ը գնել է նրա id8 Group R2 Studios տնային ավտոմատացման ծառայություն մատուցող ընկերությունը։ Արդյունքում նա դարձել է Microsoft-ի կորպորատիվ փոխնախագահ՝ ինտերակտիվ զվարճանքի բիզնեսի գծով՝ վերահսկելով նաև Xbox-ի թիմը[5] Ամենայն հավանականությամբ, մահը վրա է հասել սերֆինգի ժամանակ սրտի կաթվածից[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.recode.net/2016/8/4/12377596/beloved-silicon-valley-entrepreneur-blake-krikorian-has-died
- ↑ «Կյանքից հեռացել է Սիլիկոնյան հովտում հայտնի գործարար Բլեյք Գրիգորյանը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Blake Krikorian, the founder of Slingbox, has died». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Blake G. Krikorian: Executive Profile & Biography - Businessweek». www.bloomberg.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Մահացել է ամերիկահայ տեխնոլոգիական ձեռներեց Բլեյք Գրիգորյանը». panorama.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Cleary, Tom (2016 թ․ օգոստոսի 4). «Blake Krikorian Dead: 5 Fast Facts You Need to Know» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ԱՄՆ-ի արտոնագիր թիվ US 2007/0168543 A1». luys.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.