Բիֆլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բիֆլյացիա (երբեմն՝ միքսֆլյացիա), տնտեսական իրավիճակ, որի ժամանակ ինֆլյացիայի և դեֆլյացիայի գործընթացները տեղի են ունենում միաժամանակ[1]։ Այս եզրույթը առաջին անգամ առաջարկվել է Օսբորն Բրաունի (անգլ.՝ F. Osborne Brown)՝ Phoenix Investment Group–ի ավագ ֆինանսական վերլուծաբանի կողմից[2]։ Բիֆլյացիայի ժամանակ տեղի է ունենում գների միաժամանակյա աճ (ինֆլյացիա) բորսային ապրանքների համար, որոնք գնվում են հիմնական եկամտի շրջանակներում (աշխատավարձի), և զուգահեռաբար գները անկում են ապրում (դեֆլյացիա) այն ապրանքների համար, որոնք գնվում են վարկով[3]։

Բիֆլյացիայի ժամանակ դրամական թողարկումը կենտրոնական բանկերի կողմից աճում է դրամական զանգվածի ծավալի չափով։ Դա բերում է առավել կարևոր ապրանքների գնի աճին (սնունդ, էներգիա, հագուստ), որովհետև այդ ապրանքների գումարային պահանջարկը հարաբերականորեն կայուն է[4]։ Մյուս կողմից, տեղի է ունենում գործազրկության աճ և բնակչության սպառման կարողության անկում։ Դրա հետ կապված՝ բնակչությունը հիմնականում գնում է առավել կարևոր ապրանքները, իսկ ձեռք բերվող ակտիվների վարկերի պահանջարկը (տներ, շքեղ մեքենաներ և այլ տիպիկ «վարկային» ապրանքներ) անկում է ապրում։ Արդյունքում դրանց գինը նույնպես ընկնում է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Urban Survival Inside Report #62, December 29, 2002
  2. Dallas Economic Summit, 2003. «Inflation or Deflation. Why Choose?»
  3. «Biflation or Stagflation? It Could Be Both» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին 
  4. Malliaris A. G. (2006)։ «US inflation and commodity prices: Analytical and empirical issues»։ Journal of Macroeconomics 28 (1): 267–271։ doi:10.1016/j.jmacro.2005.10.020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]