Բիշոջո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիշոջո ոճը հաճախ ենթադրում է կերպարների համար մեծ աչքերի առկայությունը

Բիշոջո (ճապ.՝ 美少女 գեղեցիկ օրիորդ), ճապոնական տերմին, որը սովորաբար վերաբերվում է երիտասարդ սիրուն աղջիկներին[1], հաճախ՝ բարձր դասարանցիներին։ Բիշոջո բառը չի հիշատակվում որպես բառ Kōjien Ճապոներեն բառարանում։ Բիշոջո տարբերակը բնորոշում է պատանիության տարիքից ցածր աղջկա։ Անիմեում ու մանգայում, մանավանդ՝ օտակուների շարքերում, տերմինը կարող է բնորոշել կարծրատիպային կանացի կերպար՝ երիտասարդ սիրուն աղջկա, այսպիսի կերպարներով սյուժե կամ նկարագրման որոշակի ոճ։

Անիմեում ու մանգայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիշոջո կերպարներ կան անիմեի ու մանգայի գրեթե բոլոր ժանրերում, սկսած շոջոյից, վերջացրած մեխայով, մասնավորապես՝ ժամադրական խաղերում ու տեսողական վեպերում (հայտնի որպես բիշոջո խաղեր), ու հարեմային անիմեում ու մանգայում։ Այն երբեմն շփոթում են նմանատիպ հնչողությամբ շոջոյի հետ, բայց բիշոջոն վերաբերվում է կերպարի սեռին ու հատկանիշներին, իսկ «շոջո»-ն` լսարանին։ Չնայած բիշոջոն ժանր չէ, այլ կերպարի ոճ, սերիալները, որոնցում շատ են ներկայացվում այսպիսի կերպարները, օրինակ՝ «հարեմ»-ն ու տեսողական վեպերը, երբեմն ոչ պաշտոնապես կոչվում են «բիշոջո սերիալներ»։ Քանի որ այս սերիալների գլխավոր բնութագրիչը նկարելու ոճն ու գերիչ կանացի կերպարներն են, տերմինը երբեմն ընկալվում է բացասական երանգով, որպես «ժանր», որը կախված է միայն սիրունիկ կերպարների ախպորժելիությունից, այլ ոչ բովանդակությունից կամ սյուժեից։

Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային գեղեցկության մրցույթ՝ Ճապոնական Բիշոջո մրցույթը (the Japan Bishojo Contest) հեռարձակվել է 1985 թվականից։ Երգչուհի Այա Ուետոն առաջին անգամ հայտնի դարձավ այս մրցույթի շնորհիվ 12 տարեկան հասակում։ Մոդել և դերասանումի Րյոքո Յոնեկուրան նույնպես հաղթել է բիշոջո մրցույթը 1992 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brenner, Robin E. Understanding Manga and Anime. — Greenwood Publishing Group, 2007. — P. 294. — 356 p. — ISBN 978-0-31-309448-4