Բինգո Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բինգո Սմիթ
Bingo Smith
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Հարձակվող պաշտպան/Թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Ռոբերտ «Բինգո» Սմիթ
Robert "Bingo" Smith
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1946(1946-02-26)
Ծննդավայր Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
Մահացել է հոկտեմբերի 26, 2023(2023-10-26)[1] (77 տարեկան)
Հասակ 1,96 մ
Քաշ 88 կգ
Դպրոց Մելրոուզ (Մեմֆիս, Թենեսի)
համալսարան Թալսա (1966—1969)
Դրաֆթի տարի 1969 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ
Դրաֆթ ակումբ Սան Դիեգո Ռոքեթս
Կարիերա սկիզբ 1969 թվական
Կարիերա ավարտ 1980 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 865
  • Միավորներ՝ 10882 (12,6 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 3630 (4,2 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1734 (2 փ/խ)
  • Խլումներ՝ 431 (0,5 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 167 (0,2 բ/խ)

Ռոբերտ «Բինգո» Սմիթ (անգլ.՝ Robert "Bingo" Smith, փետրվարի 26, 1946(1946-02-26), Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ - հոկտեմբերի 26, 2023(2023-10-26)[1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բինգո Սմիթը ծնվել է 1946 թվականի փետրվարի 26-ին Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում։ Սովորել է Մելրոուզի դպրոցում, որտեղ հանդես է եկել տեղի բասկետբոլիային ակումբի կազմում։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է թեթև հարձակվողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ Սովորել է Թալսի համալսարանում։ 1969 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Սան Դիեգո Ռոքեթս» ակումբի կողմից՝ 6-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Կլիվլենդ Կավալիերս» և «Սան Դիեգո Կլիպերս» ակումբների կազմերում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 11 մրցաշրջան։ 1969 թվականին Missouri Valley կոնֆերենցիայի ուսանողների միջև ճանաչվել է տարվա բասկետբոլիստ։ «Կավալիերս»-ում նրա կողմից անմահացված է 7-րդ համարը։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 865 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 10 882 միավոր (12,6 մ/խ), կատարել 3630 անդրադարձ, 1734 փոխանցում, 431 խլում և 167 բլոկշոտ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]