Բիգֆուտի թակարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիգֆուտի թակարդ
Տեսակշինարարական կառույց և կենդանու թակարդ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՕրեգոն
Հիմնադրված է1974
Քարտեզ
Քարտեզ

Բիգֆուտի թակարդ (անգլ.՝ Bigfoot trap), թակարդ, որը գտնվում է ԱՄՆՕրեգոն նահանգի Ջեքսոն շրջանի Սիսկիյու ազգային անտառում, Կալիֆոռնիայի սահմանից մի քանի մղոն հեռավորության վրա։ Թակարդը նախագծված էր բիգֆուտին՝ առասպելական մարդանման կենդանուն, որսալու համար, որը ենթադրաբար ապրում է Խաղաղօվկիանոսյան հյուսիս-արևմուտքի անտառներում։ Դա նմանատիպ միակ թակարդն է աշխարհում։

Այսօր թակարդը պահպանվում է Միացյալ Նահանգների անտառային ծառայության կողմից, քանի որ այն գտնվում է Քոլինգս լեռան հետիոտն արահետի երկայնքով և տարեկան հարյուրավոր այցելուների է ընդունում[1][2][3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թակարդը 3×3 մ չափսերով փայտե փոքր կառույց է, որը պատրաստված է հաստ ամրաձողերով միմյանց կապված տախտակներից, որը գետնին է ամրացված հեռախոսային սյուների միջոցով[4]։ Թակարդի կառուցման համար ստացվել է ԱՄՆ-ի անտառային ծառայության հատուկ թույլտվությունը, սակայն դուռը, որը նախկինում կողպված է եղել, բաց է 1980 թվականից։ Այն վայրը, որտեղ տեղադրվել էր թակարդը, այն ժամանակ հեռու էր մարդու ցանկացած գործունեությունից, հետևաբար, ըստ ենթադրությունների, բիգֆուտը կարող էր տեղաշարժվել այս շրջանում, սակայն Էփլգեյթի ամբարտակի շինարարության մեկնարկից հետո թակարդից քիչ հեռու ճանապարհ անցկացվեց[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թակարդը կառուցվել է 1974 թվականին Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում տեղակայված, այժմ գոյություն չունեցող Հյուսիսային Ամերիկայի վայրի բնության հետազոտական թիմի (անգլ.՝ North American Wildlife Research Team, NAWRT) նախաձեռնությամբ[4]։ Ծուղակը կառուցվել է Էփլգեյթ գետի մոտ ապրած հանքագործ Փերի Լոուելի պատմությունների ազդեցությամբ։ Նա պնդում էր, որ իր այգում գտել է մարդու ոտնահետքերի նման 18 դյույմ երկարությամբ (մոտ 46 սմ) հետքեր[5]։ NAWRT-ը թակարդը պահել է վեց տարի՝ պարբերաբար որպես խայծ տեղադրելով կենդանիների լեշեր, սակայն բռնվել են միայն արջեր[1]։

Հետագայում թակարդը լքվել է և աստիճանաբար խարխլվել։ 2006 թվականին ԱՄՆ-ի անտառային ծառայությունը սկսել է վերանորոգել թակարդը «Passport in Time» ծրագրի շրջանակներում[4][6]։ Վերջին երեսուն տարիների ընթացքում թակարդը դարձել է զբոսաշրջային տեսարժանություն, որն ամեն տարի այցելում են հարյուրավոր մարդիկ։ Թակարդի մոտակայքում նկարահանվել է առնվազն մեկ ֆիլմ[7][8]։

Անտառային ծառայությունը հետևում է թակարդին, բայց որևէ սպասարկում չի իրականացնում[4][9]։ Թակարդի մոտով անցնում է Քոլինգս լեռնային արահետը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rogue River-Siskiyou National Forest (2008 թ․ մայիսի 20). «Collings Mountain hiking trail». Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 Paul Fattig (2006 թ․ սեպտեմբերի 3). «I've always believed there is a Bigfoot». Mail Tribune. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. Cindy Long (1997 թ․ հուլիսի 5). «Bigfoot Gains his own Exhibit». Grants Pass Daily Courier. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Paul Fattig (2006 թ․ սեպտեմբերի 3). «I've always believed there is a Bigfoot». Mail Tribune. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «18-year-old 'Bigfoot' trap no longer tended». Ludington Daily News. 1992 թ․ նոյեմբերի 16. էջ 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. Paul Fattig (2006 թ․ օգոստոսի 24). «Bigfoot Beware: Volunteers repair damage to nation's only Sasquatch trap». Mail Tribune (Medford, Oregon). էջ 1A, 10A. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. Richard Horgan (2009 թ․ սեպտեմբերի 29). «Another Bigfoot Goof». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. «Watching Sasquatch». Mail Tribune (Medford, Oregon). 2009 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. Cindy Long (1997 թ․ հուլիսի 5). «Bigfoot Gains his own Exhibit». Grants Pass Daily Courier. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. Rogue River-Siskiyou National Forest (2008 թ․ մայիսի 20). «Collings Mountain hiking trail». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]