Բերնարդ (մուլտսերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերնարդ
Տեսակհեռուստասերիալ
ԺանրՍև հումոր, Comedy of intrigue և մանկական հեռուստատեսային սերիալ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա և Flag of South Korea.svg Հարավային Կորեա
ՀեռուստաալիքAmerican Broadcasting Company
Եթերաշրջաններ5
Սերիաների քանակ156
ԸնկերությունBRB Internacional
web.archive.org/web/20080113180358/http://www.bernardbear.com/

Բերնարդ (անգլ.՝ Bernardիսպանական մուլտիպլիկացիոն սերիալ է, որը պարունակում է սև հումոր։ Այն բաղկացած է 156 կարճամետրաժ սերիաներից, ամեն սերիան տևում է մոտավորապես երեք րոպե։ Սերիալը պատմում է Բերնարդ անունով սպիտակ արջի անհաջողությունների մասին։ Ամեն սերիան իրենից ներկայացնում է առանձին ավարտված պատմություն, ոչ մի կապ չունեցող ուրիշ սերիալի էպիզոդների հետ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի գլխավոր դերասաննը՝ Բերնարդ անունով սպիտակ արջն է։ Նա շատ է սիրում տարբեր արկածներ և ճանապարհորդություններ։ Բերնարդին բախտը չի բերում և ցանկացած գործ իր համար դառնում է անհաղթահարելի փորձություն, որը շատ վտանգավոր է դառնում իր առողջության համար։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը արտադրել են իսպանական «BRB Internacional» ընկերությունը կորեական RG Animation Studios ընկերության հետ համատեղ։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stuttgart Festival of Animated Film (2006) փառատոնի լավագույն մուլտիպլիկացիոն սերիալ
  • Mipcom Jr. Licensing Challenge Award (2004)
  • Dong-A International Festival of Cartoon & Animation (2004) «Մանկական և կրթական ծրագրեր» անվանակարգ
  • Annecy International Animation Festival-ի (2003) եզրափակչի մասնակից

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանում DVD վրա մուլտսերիալը դուրս է եկել «Bernard, o skandaliaris arkoudos» անունով[1]։

Սկզբնապես սպիտակ արջի այդ մուլտֆիլմը կոչվել է Backkcom և ստեղծվել Rg Animation Studios ընկերության կողմից դեռ 2002 թվականին։

2009 թվականին դուրս է եկել լիամետրաժ Իմ ընկեր Բերնարդ մուլտֆիլմը։

2017 թվականին դուրս է եկել լիամետրաժ Բերնարդ՝ գործակալ 008 մուլտֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]