Բերթա Քոլոուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերթա Քոլոուեյ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1925(1925-07-14)
Մահացել էնոյեմբերի 25, 2017(2017-11-25) (92 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհամադրող
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն
 Bertha Calloway Վիքիպահեստում

Բերթա Քոլոուեյ (անգլ.՝ Bertha Calloway, հուլիսի 14, 1925(1925-07-14) - նոյեմբերի 25, 2017(2017-11-25)), աֆրոամերիկացի համայնքային ակտիվիստ և պատմաբան ԱՄՆ Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքից։ Հիմնադրել է Նեգրերի պատմության ընկերությունը և Մեծ հարթավայրերի սևամորթների պատմության թանգարանը, մրցանակներ ստացել մի շարք կազմակերպություններից՝ համայնքում և Նեբրասկայում իր ակտիվության համար[1][2]։ «Ես սիրում եմ սևամորթների պատմությունը Արխիվացված 2021-05-18 Wayback Machine» Բերթա Քոլոուեյի՝ աֆրիկյան և աֆրոամերիկյան պատմության, արվեստի և մշակույթի հետազոտությունների և ուսումնասիրությունների կենտրոնի գործող կայքն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1925 թվականին[3]։ Ուսանողական տարիներից Քրեյտոնի համալսարանում հիմնադրված Օմահայի քաղաքացիական իրավունքի «ԴեՊորես ակումբ» կոչվող խմբի անդամ էր[4]։ Այդ տարիներին նա արդեն նախատեսում էր ստեղծել թանգարան աֆրո-ամերիկյան կյանքի մասին՝ պատմելու համար այն պատմությունը, որն այդպես էլ դպրոցում չէր սովորել։ Տարիներ շարունակ ակտիվություն է ցուցաբերել Գունավոր մարդկանց առաջխաղացման ազգային ասոցիացիայում (NAACP), որը քաղաքում մասնաճյուղ ուներ 1912 թվականից ի վեր։ Մահացել է 2017 թվականի նոյեմբերի 25-ին 92 տարեկանում[5]։

Մեծ հարթավայրերի սևամորթների պատմության թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին, համագործակցելով տեղացի աջակիցների հետ, ստեղծել է Նեգրերի պատմության ընկերությունը և սկսել է հավաքել աֆրոամերիկյան պատմության և մշակույթի նմուշներ, պատմվածքներ, փաստաթղթեր և արվեստ։ Ցանկանում էր, որ կարողանա իր համայնքին պատմել դպրոցներում դեռ չպատմված պատմությունը։ 1975 թվականին ամուսնու հետ գնել է Վեբստեր հեռախոսի փոխանակման շենքը՝ Մեծ հարթավայրերի սևամորթների պատմության թանգարանը հիմնադրելու նպատակով։ ԱՄՆ երկուհրյուրամյակի հանձնաժողովի կողմից տրամադրված $101,000 դրամաշնորհով թանգարանը բացվել է 1976 թվականին։ Տարիների ընթացքում նրանց ֆինանսավորել է նաև քաղաքը[1]։ Լինելով Միսիսիպի գետից դեպի արևմուտք գտնվող աֆրո-ամերիկյան պատմությանը նվիրված ամենամեծ թանգարաններից մեկը՝ այս հաստատությունն ունի ավելի քան 100,000 իրերի հավաքածու, այդ թվում՝ նկարներ, հազվագյուտ գրքեր, լուսանկարներ և ֆիլմեր։ 1996 թվականի մի հարցազրույցում Քոլոուեյը բացատրել է, որ «Մարդիկ պետք է տեսնեն սևամորթների պատմությունը, որպեսզի փոխեն իրենց պատկերացումները նրանց մասին։ Ահա թե ինչով է զբաղված մեր թանգարանը․ բացահայտել թաքցված պատմությունը»[6]։

Նիժոնի ճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Բերթան և իր ամուսինը գնել են Կոլորադո նահանգի Լինքոլն Հիլզում գտնվող Նիժոնի ճամբարը։ 20-րդ դարասկզբին այն Միսիսիպիից արևմուտք գտնվող աֆրոամերիկացի աղջիկների միակ ճամբարն է եղել․ Բերթան ինքն այնտեղ եղել է փոքր ժամանակ։ Լինքոլն Հիլզը հաջողակ առողջարանային համայնք էր Դենվերի մոտակայքում, որը տարիներ շարունակ զարգացել էր աֆրոամերիկացիների կողմից և նրանց համար, երբ տարանջատումը խանգարում էր նրանց ուրիշ շրջաններ գնալ։ Քաղաքացիական իրավունքների շարժումից հետո երիտասարդների համար բազմաթիվ հնարավորություններ բացվելուց հետո Լինքոլն Հիլզը կորցրել էր իր գրավչությունը։ Իր պատմական կարևորության պատճառով Քոլոուեյն առաջարկել է այն գրանցել ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում, որն էլ տեղի է ունեցել 1980 թվականին։ Ամուսնու հետ ճամբարը վաճառել են 1985 թվականին։ Որոշ կուսակցություններ փորձում են վերազարգացնել համայնքը[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Նեբրասկայի Պետական Պատմական Ընկերությունը «Նեբրասկայի պատմության պահպանման և մեկնաբանման գործում ունեցած ակնառու ներդրման», NAACP-ում ծառայած տարիների, Օմահայում հիմնադրած թանգարանի ու Նեբրասկայում աֆրո-ամերիկյան մշակույթի ընկալման գործում ունեցած ներդրման համար Քոլոուեյին արժանացրել է Էդիսոն Է․ Շելդոնի հիշատակի մրցանակի[8]։

2016 թվականի նոյեմբերին Հյուսիսային Օմահայում գտնվող Լեյք Սթրիթի մի մասը վերանվանվել է Բերտա Քոլոուեյի փողոց[5]։

Հեղինակած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (1978) A Pictorial Of The Black Cowboy. with W.V. Hunter and S. Hunter. The Great Plains Black History Museum.
  • (1998) Visions of Freedom on the Great Plains: An Illustrated History of African Americans in Nebraska. with A.N. Smith. Donaway Company Publishers.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 "Bertha Calloway" Արխիվացված 2012-02-16 Wayback Machine, Omaha Black Music Hall of Fame. Retrieved 8/2/08.
  2. Hine, D.C. (2005) Black Women in America: 3-Volume Set. Oxford University Press. p 122.
  3. writer, Roseann Moring / World-Herald staff. «Proposal seeks to rename part of Lake Street after Bertha Calloway, founder of the Great Plains Black History Museum». Omaha.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  4. "" Արխիվացված 2008-05-28 Wayback Machine Window: The magazine of Creighton University, 12;2. Winter 1995-96. p 5.
  5. 5,0 5,1 http://www.omaha.com/news/metro/bertha-calloway-founder-of-great-plains-black-history-museum-dies/article_25b24dd7-53b8-51a3-bb61-20a872542344.html
  6. "Did you know that...", Amnesty International USA. Retrieved 8/2/08.
  7. Juarez, A. "A Home In The Hills. Lincoln Hills: An African-American Monument In Colorado’s Mountains" Denver Urban Spectrum, May 2007. Retrieved 8/2/08.
  8. "Society History Conference and Awards Presentation" Արխիվացված Մայիս 15, 2008 Wayback Machine, NSHS Volunteer News, Sept/Oct 1999, accessed 13 Jul 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերթա Քոլոուեյ» հոդվածին։