Բերանի հատուկ խոռոչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բերանի հատուկ խոռոչը տարածվում է առաջային և կողմնային ատամներից մինչև ըմպանի մուտքը։ Բերանի խոռոչը վերևից սահմանված է կարծր քիմքով և փափուկ քիմքի առաջային մասով. բերանի հատակը կազմվում է բերանի ստոծանիով (diaphragma oris) զույգ ծնոտ-կորճային մկաններով (m. mylohyoidens) և գրավված է լեզվով։ Փակ բերանում լեզուն իր վերին երեսով հպվում է քիմքին, այնպես, որ բերանի խոռոչը նրանց միջև վերածվում է մի նեղ ճեղքի։ Լորձաթաղանթը, անցնելով լեզվի ծայրի ստորին երեսը, միջին գծի վրա կազմում է լեզվի սանձիկը (frenulum linguae)։ Սանձիկի երկու կողմերում նկատվում են մեկական պտկիկներ՝ ենթալեզվային կամ թքային, որոնց վրա բացվում է ենթածնոտային թքագեղձի արտազատիչ ծորանը։ Ենթալեզվային պտկիկից կողմնայնորեն և հետ, լեզվի տակ յուրաքանչյուր կողմից ձգվում է ենթալեզվային ծալքը (plica sublingualis)։