Բերաթ Ջիմսիթի
|
| ||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 19, 1993[1][2][3] (32 տարեկան) | |||||||||||||||||
| Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա | |||||||||||||||||
| Հասակ | 190 սանտիմետր | |||||||||||||||||
| Քաշ | 83 կիլոգրամ | |||||||||||||||||
| Դիրք | կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
| Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | ||||||||||||||||||
Բերաթ Ռիդվան Ջիմսիթի (ալբ․՝ Berat Ridvan Gjimshiti, գերմ.՝ Berat Ridvan Djimsiti, փետրվարի 19, 1993[1][2][3], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի և ալբանացի ֆուտբոլիստ, իտալական «Ատալանտա» ակումբի պաշտպան և Ալբանիայի ազգային հավաքականի ավագ։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջիմսիտին ծնվել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, Սերբիայի Բույանովաց նահանգի Վելիկի Տրնովաց գյուղից գաղթած էթնիկ ալբանացիների ընտանիքում։ Պատանեկան կարիերան սկսել է «Ցյուրիխ Աֆոլտերնում», որտեղ հանդես է եկել մինչև 2007 թվականը, երբ 14 տարեկանում տեղափոխվել է «Ցյուրիխ» ակադեմիա[4]:
Ջիմսիթին առաջին անգամ հիմնական թիմ է հրավիրվել Շվեյցարիայի Սուպերլիգայի 2011/12 մրցաշրջանում, երբ 2011 թվականի ապրիլի 19-ին մասնակցել է «Յանգ Բոյզի» դեմ 2։ 1 հաշվով ավարտված հաղթական խաղում։ Նա թիմի կազմում էր նաև 2011 թվականի ապրիլի 19-ին Մյունխենի «Բավարիայի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի 2011/12 տուրի խաղում 2011 թվականի օգոստոսի 17-ին։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտը նշել է 2012 թվականի մարտի 3-ին «Սյոնի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 84-րդ րոպեին[5]։
Ջիմսիթին սկսել է կանոնավոր կերպով հանդես գալ մեկնարկային կազմում 2012/13 մրցաշրջանում[6]։
2016 թվականի հունվարի 18-ին Ջիմսիթին 3,5 տարվա պայմանագիր է կնքել Ա Սերիայի «Ատալանտա» ակումբի հետ[7][8]։ Ակումբում իր նորամուտը նշել է 2016 թվականի մայիսի 3-ին «Նապոլիի» դեմ խաղում, որն ավարտվել է 2:1 հաշվով պարտությամբ[9]։
2016 թվականի օգոստոսի 31-ին Ջիմսիթին վարձավճարով տեղափոխվել է Սերիա Բ-ի «Ավելինո» ակումբ՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար[10][11]։
2017 թվականի հուլիսի 8-ին Ջիմսիթին վարձավճարով տեղափոխվել է Ա Սերիայի «Բենևենտո» ակումբ մինչև մրցաշրջանի ավարտը[12]՝ գնման հնարավորությամբ[13]։
Ջիմսիթին վերադարձել է «Ատալանտա» 2018/19 մրցաշրջանի մեկնարկից առաջ[14]՝ օգոստոսի 20-ին անցկացնելով իր առաջին հանդիպումը «Ֆրոզինոնեի» դեմ խաղում, որն ավարտվել է 4։ 0 հաշվով հաղթանակով[15]։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 11-ին, նա խփել է իր առաջին գոլը «Ատալանտայի» կազմում՝ խփելով իր թիմի երրորդ գոլը տնային խաղում 4:1 հաշվով Միլանի «Ինտերի» նկատմամբ, որն ընդհատել է հյուրերի վեցխաղյա հաղթական շարքը[16]:
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել Շվեյցարիայի պատանեկան և երիտասարդական տարբեր հավաքականներում: 2015 թվականի ապրիլի 9-ին նշել է իր նորամուտը Ալբանիայի հիմնական հավաքականում 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Դանիայի հավաքականի դեմ։ Եղել է 27 ֆուտբոլիստներից բաղկացած նախնական ցուցակում, որոնց ալբանացիների մարզիչ Ջանի Դե Բիազին դիտարկել է որպես Եվրոյի հայտացուցակում ընդգրկվելու թեկնածուներ, սակայն ընտրությունը նրա օգտին չի արվել[17]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ցյուրիխ»
- Շվեյցարիայի գավաթակիր (2) - 2014, 2016
«Ատալանտա»
- ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի հաղթող - 2023/24
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում - 2023/24[18]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Portrait Արխիվացված 14 Մարտ 2016 Wayback Machine at FC Zürich website
- ↑ Zürich vs. Sion - 3 March 2012 - Soccerway
- ↑ Football : Berat Djimsiti footballdatabase.eu
- ↑ «Official: Atalanta sign Djimsiti». Football Italia. 2016 թ․ հունվարի 18. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Zyrtare, Berat Gjimshiti nënshkruan me Atalantën» (ալբաներեն). Football Italia. 2016 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Berat Xhimshiti debuton ne Seria A» [Berat Djimsiti debuts in Serie A] (ալբաներեն). AlbaniaSoccer. 2016 թ․ մայիսի 3. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Alfred Lleshi (2016 թ․ օգոստոսի 31). «Djimsiti huazohet tek Avellino, ja dy skuadrat që refuzoi» [Djimsiti on loan at Avellino, here are the two teams he rejected] (ալբաներեն). Telesport.al. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Mercato, Avellino scatenato: ufficiale il prestito di Djimsiti» (իտալերեն). Articalab.it. 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Zyrtare/ Gjimshiti transferohet te Benevento» (ալբաներեն). Sport Ekspres. 2017 թ․ հուլիսի 8. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «BERAT DJIMSITI AL BENEVENTO» (իտալերեն). Atalanta B.C. 2017 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Gjimshiti në rrugën e duhur, Atalanta gati t'i rinovojë kontratën» [Djimsiti in the right path, Atalanta ready to renew his contract] (ալբաներեն). Panorama Sport. 2018 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Atalanta vs. Frosinone 4 – 0». Soccerway. 2018 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Inter stunned 4-1 at Atalanta to end 6-match winning streak». Fox Sports. 2018 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Pandovski F. (2016-05-21). «De Biasi leaves out Albanian top scorer Salihi». UEFA.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-02-17-ին. Վերցված է 2020-10-28-ին.
- ↑ «2023/24 UEFA Europa League Team of the Season». UEFA.com. Union of European Football Associations. 2024-05-24. Վերցված է 2024-05-24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը «Ցյուրիխի» կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը «Ատալանտայի» կայքում Արխիվացված 2021-01-19 Wayback Machine(իտալ.)
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ցյուրիխ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ալբանացի ֆուտբոլիստներ
- Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ավելինոյի ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Բենևենտոյի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Շվեյցարացի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Ցյուրիխի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ