Բեսի Կոլման
Բեսի Կոլման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1892 |
Ծննդավայր | Atlanta, Քաս շրջան, Տեխաս, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 30, 1926[1] (34 տարեկան) |
Մահվան վայր | Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | Lincoln Cemetery[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | Langston University?[3] և Caudron School of Aviation?[4][5][6] |
Մասնագիտություն | օդաչու, իրավապաշտպան և stunt pilot |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | bessiecoleman.org |
![]() |
Բեսի Կոլման (անգլ.՝ Bessie Coleman, հունվարի 26, 1892, Atlanta, Քաս շրջան, Տեխաս, ԱՄՆ - ապրիլի 30, 1926[1], Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ԱՄՆ առաջին սևամորթ կին օդաչուն[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեսի Կոլմանը ծնվել է բազմազավակ ընտանիքում՝ խառն ամուսնությունից՝ ամերիկյան հնդիկների և աֆրոամերիկացիների սերնդից, Տեխաս նահանգի Ատլանտա քաղաքում[9], հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաք։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բեսին հետաքրքրվել է ավիացիայով, այդ ժամանակ նա ընկերություն էր անում զինվորական օդաչուների և տեղի ավիացիոն տեխնիկական մասնագետների հետ, որոնք այցելում էին այն վարսավիրանոց, որտեղ նա աշխատում էր։ Նրան մերժել են ընդունել օդաչուական դպրոց, քանի որ նա աղջիկ էր, և բացի այդ՝ նաև աֆրոամերիկուհի։
Կոլմանը հասել է նրան, որ մի շարք ձեռներեցներ վճարել են Ֆրանսիայում նրա ուսման ծախսերը և ուսումն ավարտելուց հետո նա դարձել է առաջին ամերիկացի կինը, որը ստացել է օդաչուի միջազգային կարգի վկայական։
Պլանավորել է աֆրոամերիկացի օդաչուների դպրոց։
Բեսի Կոլմանը սովորել է նաև պարաշյուտային թռիչք։ Որոշ ժամանակ անց նա կասկադյորային հնարքներ է կատարել, որով էլ հայտնի է դարձել ամբողջ աշխարհում։
1926 թվականին Ֆլորիդայում օդային հնարքներ կատարելիս օդային հոսանքը Բեսի Կոլմանին նետել է թռչող սարքի վրա, ինչի արդյունքում նա մահացել։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1931 թվականին Չիկագոյի սևամորթ օդաչուները ամենամյա ավանդույթ են դարձրել նրա գերեզմանի վրայով կատարվող թռիչքներ։
- 1977 թվականին աֆրոամերիկուհի օդաչուների խումբը ստեղծել է Բեսի Կոլմանի անվամբ ավիաակումբ։
- 1992 թվականին Չիկագոյի համայնքապետարանը թողարկել է Բեսի Կոլմանի պատկերով նամականիշ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.womenshistory.org/education-resources/biographies/bessie-coleman
- ↑ http://web.archive.org/web/20200919040534/https://pioneersofflight.si.edu/content/bessie-coleman-becomes-first-licensed-african-american-pilot
- ↑ http://web.archive.org/web/20200812100511/https://earlyaviators.com/ecoleman.htm
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Langston_University
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/bessie-coleman/
- ↑ «Первая афроамериканская летчица Бэсси Колман»։ Пикабу (ռուսերեն)։ Վերցված է 2019-06-22
- ↑ «Бесси Колман: первая чернокожая летчица»։ Апрель — женский журнал. Мода и стиль, женские тесты, новости о женщинах. (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-22-ին։ Վերցված է 2019-06-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|