Բեռնի ակումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեռնյան ակումբ (ֆր.՝ Club de Berne), Եվրոպական միության 28 երկրների, Շվեյցարիայի և Նորվեգիայի հատուկ ծառայությունների միջև հետախուզական տվյալների փոխանակման կազմակերպություն, որն անվանվել է ի պատիվ Բեռն քաղաքի (Շվեյցարիա), որտեղ գտնվում է կազմակերպության շտաբը։ Կազմակերպությունը գործում է 1971 թվականից և ոչ պաշտոնապես ունի հատուկ ծառայության բնույթ, որտեղ կա տվյալների, փորձի և կարծիքների փոխանակում, ինչպես նաև հետախուզական համայնքի արդի խնդիրների քննարկում։ Ակումբը չունի քարտուղարություն և եվրոպական երկրների հատուկ ծառայությունների համար չի ընդունում ոչ մի ընդհանուր որոշում[1][2]:

Ֆորմալ կերպով Միջազգային հակաահաբեկչական խումբը (Counter Terrorist Group, CTG) Բեռնի ակումբի մաս չէ, որը ստեղծվել է Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո[3]։ Միջազգային հակաահաբեկչական խումբը ինչպես նաև Բեռնի ակումբը գործիք են հանդիսանում ահաբեկչության փորձագետների միջև ոչ ֆորմալ հաղորդակցության և ԵՄ քաղաքական ինստիտուտների համար առաջարկությունների կատարման համար, որոնց հետ շփումները պահպանվում են ԵՄ Համատեղ իրավիճակային կենտրոնի միջոցով[2]։ Չնայած CTG-ն ֆորմալ կերպով չի մտնում ԵՄ կազմի մեջ այն հանդես է գալիս որպես օղակ Բեռնի ակումբի և ԵՄ ղեկավարության միջև, և նրա ղեկավարուումը նման է ԵՄ նախագահությանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Regine Igel, Terrorjahre. die dunkle Seite der CIA in Italien, München 2006. s.S. 281 «Der Club di Berna» im Kapitel "Geheimpolitik wird von Geheimorganisationen gemacht
  • Regine Igel, Linksterrorismus fremd gesteuert? Die Kooperation von RAF, Roten Brigaden, CIA und KGB, in: Blätter für deutsche und internationale Politik 10/07