Jump to content

Բեպ Վան Կլավերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեպ Վան Կլավերեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝The Dutch Windmill[1] և Bep
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 26, 1907(1907-09-26)[2]
Ծննդավայր՝Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Մահվան ամսաթիվ՝փետրվարի 12, 1992(1992-02-12)[2] (84 տարեկան)
Մահվան վայր՝Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
173 սանտիմետր[1]
Քաշ՝57 կիլոգրամ[1]

Լամբերտյուս (Բեպ) Ստենխորստ (նիդերլLambertus Steenhorst, հետագայում իր ազգանունը փոխած Վան Կլավերենի (նիդերլ․ van Klaveren, սեպտեմբերի 26, 1907(1907-09-26)[2], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ - փետրվարի 12, 1992(1992-02-12)[2], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի բռնցքամարտիկ էր, 1928 թվականի օլիմպիական չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1907 թվականին Ռոտերդամում։ Նա պանդոկապետի աղջկա ոչ օրինական որդին էր ՝ Ստենխորստ ազգանունով։ 1916 թվականին իր մայրը ամուսնացավ Պիտեր Վան Կլավերենի հետ և Բեպը վերցնում է խորթ հոր ազգանունը։ Նա սկսել է զբաղվել բռնցքամարտով 16 տարեկանից, իսկ 1926-1929 թթ․ ամեն տարի դառնում էր Նիդերլանդների չեմպիոն։ 1928 թվականին ստանում է ոսկե մեդալ Ամստերդամի օլիմպիական խաղերում, ինչից

Հուշարձան Բեպ Կլավերենին Ռոտերդամում

հետո նրան իր հարազատ բնակավայր Ռոտերդամում դիմավորում են հերոսի նման և ներկայացնում են թագուհուն և իր ամուսնուն

1929 թվականին դառնում է իր գործի վարպետ։ 1931 թվականին ստացավ Եվրոպայի չեմպիոնի տիտղոս՝ թեթև քաշայինների կարգում։ 1935 թվականին ամուսնանում է, բայց արդյունքում կորցնում է իր ամբողջ խնայողությունը, և իր կնոջը ծեծելուց հետո, 1 տարով բանտ է ընկնում։ Բանտից դուրս գալուց հետո նա ստիպված էր սկսել նոր կյանք։ 1935 թվականին նորից ստանում է Եվրոպայի չեմպիոնի տիտղոս, սակայն արդեն միջին քաշայինների կարգում[3]։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո մեկնում է ԱՄՆ, ծառայում նիդերլանդական բանակի ռազմաբեմում։ Շուտով վերադառնում է սպորտի ասպարեզ և դառնում է Նիդերլանդների չեմպիոն ՝ միջին քաշայինների կարգում։ Ավստրալիացի բուժքրոջ հետ ամուսնանալուց հետո, տեղափոխվում է Ավստրալիա, աշխատում ֆիզկուլտուրայի ուսուցիչ և դոկեր։ 41 տարեկանում մեկնում է հանգստանալու Ռոտերդամ, սակայն հանգիստը ժամանակավոր էր։ 47 տարեկանում նա նորից մտնում է ռինգ, հաղթում մի քանի մենամարտերում և նույնիսկ հավակնում է Եվրոպայի չեմպիոնի կոչմանը։

1956 թվականին Վան Կլավերենը անցկացրեց իր վերջին մենամարտը և նույն տարում ամուսնացավ երրորդ անգամ։ Մի քանի տարի ընտանիքը զբաղվում էր ծխախոտի առևտրով, սակայն նախկին բռնցքամարտիկից լավ բիզնեսմեն դուրս չեկավ։

Բեպ Վան Կլավերենը մահացավ 1992 թվականին։ Մահից հետո իր պատվին կառուցեցին հուշարձան Ռոտերդամում, իսկ 1993 թվականից ամեն տարի անցկացվում էր բռնցքամարտիկների մրցույթ ՝ նույնպես իր պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Беп ван Клаверен – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեպ Վան Կլավերեն» հոդվածին։