Բեն Մակլեմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Մակլեմոր
Ben McLemore

Ակումբ ԻսպանիաԲրեոգան
Դիրքը Հարձակվող պաշտպան
Համար № 7
Ի ծնե տրված անունը Բեն Մակլեմոր
Ben McLemore
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1993 (31 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սենթ Լուիս, Միսուրի, ԱՄՆ
Հասակ 1,96 մ
Քաշ 88 կգ
Դպրոց Ուելսոն
Օուք Հիլ
Քրիստիան լայֆ
համալսարան Կանզասի համալսարան (2012-2013)
Դրաֆթի տարի 2013 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 7-րդ
Դրաֆթ ակումբ Սակրամենտո Քինգս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (2013–2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2017–2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Հասլ (2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (2018–2019)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2019–2021)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2021)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2021–2022)
Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունՇանդոնգ Լայոնս (2023)
ՀունաստանԱԷԿ Աթենք(2023)
ԻսպանիաԲրեոգան (2023-այժմ)
Մրցանակներ

  • Կոնսենսուս All-American երկրորդ թիմ (2013)
  • All-Big 12 առաջին թիմ (2013)

Բեն Էդվարդ Մակլեմոր III (անգլ.` Ben Edward McLemore III, ծնվ.` փետրվարի 11, 1993 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող պաշտպան։ Հանդես է գալիս Իսպանիայի ACB լիգայի «Ռիո Բրեոգան» ակումբում։

Ուսանողական առաջնությունում հանդես է եկել Կանզասի համալսարանի «Ջեյհոքս» ակումբում։ Ընտրվել է NBA-ի 2013 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 7-րդ ընտրությամբ՝ «Սակրամենտո Քինգսի» կողմից։

Ժամանակին Մակլեմորի խաղաոճը համեմատվում էր NBA-ի վետերան ռմբարկու Ռեյ Ալենի խաղաոճի հետ[1][2][3]։

Ուելսոնի ավագ դպրոցի փակումից հետո Մակլեմորը հաճախում է Օուք Հիլի ակադեմիա, այնուհետև՝ Քրիստիան լայֆ ավագ դպրոց, ինչի պատճառով Ուսանողական սպորտաձևերի ասոցիացիան (NCAA) թույլատրում է նրան մասնակցել Կանզասի բասկետբոլային թիմի մարզումներին ավելի ուշ՝ սկսած երկրորդ կիսամյակից։

Համալսարանային կարիերայի սկզբում Մակլեմորը չէր համարվում դրաֆթի առաջին ռաունդի ֆավորիտ, սակայն անցկացրած 24 հանդիպումներից հետո նրա միջին ցուցանիշները բավարար տպավորություն են թողնում սկաուտների վրա. 16, 8 միավոր, 5, 5 անդրադարձ, 1, 9 արդյունավետ փոխանցում, 51, 3% նետման արդյունավետություն, ինչպես նաև 87, 6% արդյունավետություն տուգանային գծից։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի կրտսեր եղբայր՝ Քևին անունով, ով ներկայումս հանդես է գալիս Սենթ Լուիս Նորմանդի ավագ դպրոցի թիմում՝ որպես խաղարկող[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]