Բեն Բաղդիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Բաղդիկյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1920(1920-01-26)[1] կամ հունվարի 20, 1920(1920-01-20)[2]
ԾննդավայրՔահրամանմարաշի մարզ, Թուրքիա
Մահացել էմարտի 11, 2016(2016-03-11)[3][4] (96 տարեկան)
Մահվան վայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Սուորթմոր քոլեջ և Քլարկի համալսարան
Մասնագիտությունխմբագիր և լրագրող
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Պարգևներ և
մրցանակներ

Բեն Բաղդիկյան (հունվարի 26, 1920(1920-01-26)[1] կամ հունվարի 20, 1920(1920-01-20)[2], Քահրամանմարաշի մարզ, Թուրքիա - մարտի 11, 2016(2016-03-11)[3][4], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ քննադատ, պրոֆեսիոնալ լրագրող, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Բաղդիկյանը ծնվել է 1920 թվականինի թուրքական Մարաշ քաղաքում։ Փոքր տարիքում ընտանիքի հետ փրկվել է եղեռնից և հաստատվել Միացյալ Նահանգներում։ Մոր մահից հետո նա տեղափոխվում է մանկատուն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա զինվորագրվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին՝ ծառայելով մինչև պատերազմի ավարտը։ 1941 թվականից նա սկսել է աշխատել «Morning Union» թերթում։ Միևնույն ժամանակ քննադատական հոդվածներ է գրել լրատվամիջոցների հասցեին։ 1951 թվականից նա թղթակցել է Morning union հանդեսին։ 1960-ական թվականներից աշխատանքի է անցել Վաշինգտոն փոստ պարբերականում։ 1970-ական թվականներից նա պարբերականի գլխավոր խմբագիրն էր։ Միաժամանակ թղթակցել է Նյու Յորք թայմս-ին, Բոստոն գլոբ-ին, Թայմ-ին և էլի մի շարք այլ հանդեսների։ Գրել է գրքեր երկրում տեղի ունեցող սոցիալական գործընթացների մասին։ Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցից հետո նա միացավ Հայկական բարեգործական ընդհանուր միությանը։ Սկսեց հոդվածներ գրել նաև արտերկրում հրատարակվող հայկական պարբերականներում և հաճախել հայկական եկեղեցի։ 1978 թվականից Բաղդիկյանը հրավեր ստացավ դասախոսելու Բերքլիի համալսարանի լրագրության ֆակուլտետում։ 1982 թվականին Բաղդիկյանին շնորհվեց դոկտորի կոչում։ Բադղիկյանի հայտնի աշխատությունները վերահրատարակվել են մի քանի անգամ ու թարգմանվել տարբեր լեզուներով։

«Երբեք չմոռանաք, որ պատասխանատու եք ժողովրդի առաջ, ոչ թե նրանց, որոնք վճարում են ձեզ, կամ ձեր խմբագիրներն են, աղբյուրները, ընկերները, կամ առաջընթացի հնարավորությունները։ Միա՛յն հանրության առաջ»:Բեն Բաղդիկյան[6]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պուլիցերյան մրցանակ
  • Լրագրության ասպարեզում ամենաճանաչված քննադատ
  • Ջեյմս Մեդիսոնի անվան մրցանակ
  • Ամերիկյան գրադարանների ասոցիացիայի մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. https://www.ala.org/advocacy/james-madison-past-awardees
  6. Բեն Բաղդիկյան, լրագրող, գրող և մեդիաքննադատ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]