Բեն-Նասեր
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բեն-Նասեր | |||
արաբ․՝ بن ناصر | |||
Երկիր | Ալժիր Ֆրանսիա | ||
Համայնք | Taïbet District? | ||
Մակերես | 1668 կմ² | ||
ԲԾՄ | 110 մետր | ||
Բնակչություն | 10 330 մարդ (2008) | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
| |||
Բեն-Նասեր (արաբ․՝ بن ناصر), քաղաք և կոմունա Ալժիրի հյուսիսարևելյան մասում ՝ Ուարգլայի վիլայեթում։ Մտնում է Տայբետ շրջանի կազմի մեջ։ Տարածքն ի սկզբանե բնակեցվել է 19-րդ դարի կեսերին[1]։
Աշխարհագրական դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Վիլայեթի հյուսիսում՝ հյուսիսային Սահարայի օազիսներից մեկի տարածքում, երկրի մայրաքաղաք Ալժիրից հարավ-արևելք մոտավորապես 494 կիլոմետր (ուղիղ գծով) հեռավորության վրա։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 101 մետր է[2]։
Բեն-Նասեր կոմունան սահմանակից է Տայբետ և Էլ Բորմա համայնքներին, ինչպես նաև Էլ Օուեդ վիլայեթի տարածքին։ Նրա տարածքը 1668 կմ² է։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կլիման բնութագրվում է որպես անապատային (BWh Կյոպպենի կլիմաների դասակարգման մեջ)։ Տարվա ընթացքում տեղումները շատ քիչ են (միջին տարեկան քանակը՝ 66 մմ)։ Տարեկան միջին ջերմաստիճանը 21,5 °C է։ Ամենացուրտ ամսվա (հունվարի) միջին ջերմաստիճանը 10,1 ° С է, ամենաշոգ ամսվա (հուլիսի)՝ 33,3 ° С[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2008 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալների՝ կոմունայի բնակչությունը կազմում էր 10330 մարդ։ Արական բնակչության տեսակարար կշիռը կազմել է 50.8%, կանանց` համապատասխանաբար, 49.2%[4]: Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 65,3%։ Տղամարդկանց շրջանում գրագիտության մակարդակը կազմել է 76,9%, կանանց մոտ՝ 53,5%[5]։ Բեն-Նասերի բնակիչների 3,5%-ն ուներ բարձրագույն կրթություն, 10,1%-ը՝ միջնակարգ[6]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեն-Նասերն ուղղակիորեն ընկած է N16 ազգային մայրուղու վրա՝ Տուգուրտից արևմուտք և Էլ Օուեդ արևելքից[1]։
Ենթակառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմելու ջուրը հասանելի է բնակչության 98%-ին։ Սակայն բոլոր բնակիչների համար կոյուղու համակարգը դեռ ավարտված չէ[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կա ինը տարրական և մեկ միջնակարգ դպրոց[1]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքի տնտեսությունը հիմնականում գյուղատնտեսական է, կենտրոնացած է արմավենու բուծման, ինչպես նաև այլ մշակաբույսերի վրա, ինչպիսիք են կարտոֆիլը, սոխը և սխտորը։ Բեն-Նասերի տնտեսության մյուս հիմնական ճյուղը տեքստիլ արդյունաբերությունն է, որը հիմնականում կենտրոնացած է բրդի և բամբակի վրա[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Official website of the province of Ouargla – Benaceur» (Arabic). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ben Nasseur». GeoNames. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Climate: Ben Nasseur» (անգլերեն). Climate-Data.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Population résidente des ménages ordinaires et collectifs (MOC) selon la commune de résidence et le sexe et le taux d'accroissement (1998-2008)» (PDF) (ֆրանսերեն). Office national des statistiques.
- ↑ «Taux d'analphabétisme et taux d'alphabétisation de la population âgée de 15 ans et plus, selon le sexe et la commune de résidence » (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Structure relative de la population résidente des ménages ordinaires et collectifs âgée de 6 ans et plus selon le niveau d'instruction et la commune de résidence» (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.