Jump to content

Բենժամեն Բուշուարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենժամեն Բուշուարի
Քաղաքացիությունը  Բելգիա և  Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 13, 2001(2001-11-13)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Բորխերհաութ, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա
Հասակ 1,65 մետր[1]
Դիրք կիսապաշտպան

Բենժամեն Բուշուարի (հոլ.՝ Benjamin Bouchouari, նոյեմբերի 13, 2001(2001-11-13)[1], Բորխերհաութ, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), մարոկկացի ֆուտբոլիստ, «Սենտ Էտիեն» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենժամեն Բուշուարին ծնվել է Բելգիայում և ֆուտբոլով զբաղվել սկսել է բելգիական ակումբների պատանեկան թիմերում։ 2019 թվականին տեղափոխվել է Նիդերլանդներ, որտեղ շարունակել է ելույթները Սիտարդի «Ֆորտունայի» երիտասարդական թիմում[2]։

2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ Բուշուարին տեղափոխվել է «Ռոդա» ակումբ[3], որը հանդես էր գալիս Էրստեդիվիզիում։ Նոր թիմում առաջին հանդիպումը Բուշուարին անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Նիդերլանդների գավաթի շրջանակներում իր նախկին ակումբի՝ «Ֆորտունայի» դեմ խաղում[4]։ Իսկ մի քանի օր անց՝ նոյեմբերի 9-ին, ֆուտբոլիստը նշել է նորամուտը նաև երկրի առաջնությունում[5]։

2022 թվականի օգոստոսին Բուշուարին երեք տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական Լիգա 2-ի «Սենթ Էտիեն» ակումբի հետ[6]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականին Մարոկկոյի (մինչև 23 տարեկաններ) հավաքականի կազմում Բենժամեն Բուշուարին դարձել է Մարոկկոյում կայացած Աֆրիկայի ազգերի երիտասարդական գավաթի հաղթող[7][8]։ Այդ մրցաշարի միջոցով Մարոկկոյի թիմը որակավորվել է 2024 թվականի Փարիզի Ամառային օլիմպիական խաղերի համար[9]։ 2023 թվականին Բուշուարին հրավիրվել է Մարոկկոյի ազգային հավաքական ընկերական խաղերի համար, սակայն խաղադաշտ դուրս չի եկել[10]։

Օլիմպիական հավաքականի կազմում Մարոկկոն դարձել Է Փարիզի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Benjamin Bouchouari (St Etienne) - Player Profile - Flashscore.ae». www.flashscore.info (անգլերեն). Վերցված է 2024-04-05-ին.
  3. «Benjamin Bouchouari». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2024-04-05-ին.
  4. https://www.goal.com/en/match/roda-jc-v-fortuna-sittard/lineups/d90ks280uz0ptuppkmncdclqs
  5. «Utrecht II vs. Roda JC - 9 November 2020 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2024-04-05-ին.
  6. @ASSEofficiel. «Communiqué officiel : Bienvenue Benjamin Bouchouari !». ASSE.fr (ֆրանսերեն). Վերցված է 2024-04-05-ին.
  7. Jelmini, Eugenio (2023-06-09). «Sei bianconeri con le nazionali». FC Lugano (իտալերեն). Վերցված է 2024-04-05-ին.
  8. «تشكيلة المنتخب الوطني لاقل من 23 سنة امام غينيا – FRMF» (արաբերեն). 1970-01-01. Վերցված է 2024-04-05-ին.
  9. «morocco-win-maiden-totalenergies-u-23-africa-cup-of-nations-title-with-victory-o». morocco-win-maiden-totalenergies-u-23-africa-cup-of-nations-title-with-victory-o (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-04-05-ին.
  10. @ASSEofficiel. «Sélections nationales : Grande première pour Benjamin Bouchouari, convoqué avec le Maroc !». ASSE.fr (ֆրանսերեն). Վերցված է 2024-04-05-ին.
  11. «Paris 2024. FOOTBALL - MEN - MOROCCO» (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենժամեն Բուշուարի» հոդվածին։