Բենթե Սքարի
Բենթե Սքարի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | դահուկորդ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 10, 1972[1][2][3] (52 տարեկան) |
Ծննդավայր | Նիթեդալ, Ակերսհուս, Նորվեգիա |
Ակումբ | Nittedal IL? |
Հասակ՝ | 173 սանտիմետր |
Քաշ | 63 կիլոգրամ |
Բենթե Սքարի (նորվ.՝ Bente Skari, սկզբնապես Մարտինսեն (նորվ.՝ Martinsen, սեպտեմբերի 10, 1972[1][2][3], Նիթեդալ, Ակերսհուս, Նորվեգիա), տիտղոսավոր նորվեգացի դահուկորդուհի, ով 1992 թվականից 2003 թվականներին հանդես է եկել Նորվեգիայի հավաքականի կազմում։ Մասնակցել է Ձմեռային երեք օլիմպիական խաղերի։ 2002 թվականին նվաճել է բարձրագույն մակարդակի մեդալ 10 կմ դասական ոճի մրցավազքում՝ առաջ անցնելով հաղթողի հավակնորդներ Յուլյա Չեպալովային և Օլգա Դանիլովային։ Այս մրցումներում նա նաև նվաճել է բրոնզե մեդալ 30 կմ դասական ոճում և արծաթե մեդալ 4×5 կմ փոխանցավազքում։
Բենթե Սքարին ունի հինգ աշխարհի չեմպիոնի հինգ ոսկե (5 կմ՝ 1999 թ., 10 կմ՝ 2001 թ. և 2003 թ., 15 կմ՝ 2001 թ. և 2003 թ.), երկու արծաթե (4 x 5 կմ՝ 1997թ. և 2001թ.) մեդալներ։ Դահուկորդուհին 55 անգամ մրցահարթակ է դուրս եկել Աշխարհի գավաթի տարբեր մրցավազքերում, այդ թվում՝ 41 անգամ զբաղեցնելով առաջին, 13 անգամ երկրորդ և 5 անգամ երրորդ հորիզոնականները։
2001 թվականին Սքարին ստացել է Հոլմենկոյենի մեդալ՝ այն կիսելով լեհ Ադամ Մալիշի և նորվեգացի Թոմաս Ալսգորդի հետ։ Հատկանշական է, որ Սքարիի հայրը հանդիսանում է 1968 թվականի օլիմպիական չեմպիոն Օդ Մարտինսենը, ով 1969 թվականին նույնպես արժանացել է այդ մրցանակի։ 2003 թվականին Սքարին Հոլմենկոլենի ցատկուղում անցկացված դահուկային փառատոնի ժամանակ հաղթել է 30 կմ մրցավազքում, իսկ 2002-2003 մրցաշրջանի ավարտին հայտարարել իր սպորտային մասնագիտական կարիերայի ավարտի մասին։
Ներկայում Բենթե Սքարին բնակվում է Նորվեգիայի Նիթեդալ համայնքում։ 1999 թվականից ամուսնացած է Հարի Սքարիի հետ։ Ունի մեկ դուստր և մեկ որդի։
Աշխարհի գավաթի վերջնահաշվարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1998/99 մրցաշրջան
|
1999/2000 մրցաշրջան
|
2001/02 մրցաշրջան
|
| 2002/03 մրցաշրջան
Տեղ | Մարզիկ | Միավոր |
---|---|---|
1 | ![]() |
1392 |
2 | ![]() |
834 |
3 | ![]() |
713 |
4 | ![]() |
667 |
5 | ![]() |
543 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոլմենկոլենի մեդալակիրներ: (նորվ.)
- Հոլմենկոլենի բոլոր հաղթողները սկսած 1892 թվականից:(նորվ.)
- Top-10 лыжниц XXI века.(ռուս.)
|