Բենզակայանի թագուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենզակայանի թագուհին
ռուս.՝ Королева бензоколонки
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1962
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Միշուրին և Նիկոլայ Լիտուս
Սցենարի հեղինակՊյոտր Լուբենսկի
ԴերակատարներՆադեժդա Ռումյանցևա, Անդրեյ Սովա, Ալեքսեյ Կոժևնիկով և Յուրի Բելով
ԵրաժշտությունԵվգենի Զուբցով
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն78 րոպե
Բյուջե400 000 ԽՍՀՄ ռուբլի
Շահույթ15 000 000 ԽՍՀՄ ռուբլի
IMDbID 0057232

«Բենզակայանի թագուհին» (ռուս.՝ «Королева бензоколонки»), խորհրդային գեղարվեստական կատակերգական ֆիլմ, որը նկարահանվել է Ա. Դովժենկոյի անվան ստուդիայում 1962 թվականին։ Ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի Պիրյատին քաղաքի (Պոլտավայի մարզ) այն ժամանակ իսկապես գոյություն ունեցող բենզակայանի տարածքում (Կիև-Խարկով մայրուղու վրա)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը սկսվում է Կիև-Յալթա ավտոբուսի պատուհանից փոքրիկ էքսկուրսիայով Կիևում։ Շարժման երթուղին անցնում է Կրեշչատիկի երկայնքով, ցուցադրվում են Սվերդլովի փողոցը, Կալինինի հրապարակում գտնվող «Մոսկվա» հյուրանոցը, ծաղկած շագանակներով փողոցներ, Դնեպրի ափը, նոր միկրոշրջանները, Պուշկինի անվան այգին (Ալեքսանդր Սերգեևիչի հուշարձանի ֆոնի վրա մանկասայլակներով քայլող մայրերի կադրում)։

Պոլտովայից եկած Լյուդմիլա Դոբրիվեչերը փորձել է աշխատանքի տեղավորվել որպես հաղորդավար հեռուստատեսությունում, սակայն չի հաղթահարել մրցույթն իր սարսափելի առոգանության պատճառով։ Տու-104 ինքնաթիռի բորտուղեկցորդուհի դառնալու երազանքը նույնպես չի իրականացել։ Դրանից հետո Լյուդմիլան ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունվել «Բալետ սառույցի վրա» անսամբլ։ Նա սառույցի բացակայության պատճառով մարզվում է անվաչմուշկներով և ժամանակավորապես աշխատանքի է անցնում բենզակայանում որպես լիցքավորող։ Ամեն ինչ չէ, որ ստացվում է նորահայտ աշխատակցուհու մոտ, բայց ուրախ տրամադրվածությունն ու հնարամտությունը օգնում են նրան ոչ միայն յուրացնել նոր մասնագիտություն, այլև արմատապես վերակառուցել ամբողջ բենզակայանի աշխատանքը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանել սկսել է երիտասարդ ռեժիսոր Նիկոլայ Լիտուսը։ Առանց կինոփորձերի հաստատվել են Անդրեյ Սովան, Նոննա Կոպերժինսկայան և Ալեքսանդր Խվիլյան, Լյուդմիլայի դերի համար գեղխորհուրդը և նկարահանող խմբի անդամների մեծ մասը առաջարկել են Ռումյանցևային, բայց ռեժիսորը փորձել է խուսափել նրան ընդունելուց և պնդել է էստոնացի քիչ հայտնի դերասանուհի Թերիե Լուիկի թեկնածությունը։ Նրա հետ բավականաչափ նյութ է նկարահանվել, սակայն աշխատանքային դիտման ժամանակ կինոստուդիայի տնօրինությունը որոշել է Լուիկին չնկարահանել ֆիլմում, քանի որ վերջինս «չափազանց ինտելիգենտ է, սառը և ինտրովերտ», ինչի պատճառով կատակերգություն չի ստացվում։ Աշունը սկսվել է, բնական պայմաններում կատարվող նկարահանումներ անցկացնելն անհնարին է դարձել, և ֆիլմի նկարահանումը հետաձգվել է։ Հաջորդ տարի նկարահանումները վերսկսվել են նախկինում հաստատված Ռումյանցևայի մասնակցությամբ։ Նկարահանումների ժամանակ Նադեժդա Ռումյանցևան, որը կատարում է 17-ամյա աղջկա դերը, 32 տարեկան էր։ Ռեժիսորի աշխատանքն այդ անգամ հանձնարարվել է փորձառու Ալեքսեյ Միշուրինին, որը պնդել է, որ Լիտուսին թողնեն ֆիլմում որպես երկրորդ ռեժիսոր։

Ֆիլմը նկարահանվել է գործող բենզակայանի տարածքում, սակայն հրդեհաշիջման տեսանկյունից ոչ անվտանգ լուսավորման սարքավորումների պատճառով խմբին արգելել են նկարահանել բենզակայանում։ Արդյունքում ստիպված են եղել կողքին կառուցել «նկարահանման» բենզակայան։ Իսկական բենզակայանը գտնվում է ոչ իրական գրասենյակի հետևում։ Նիկոլայ Լիտուսը պատմել է, որ կեղծ բենզակայանն այնքան նման էր իրականին, որ մի անգամ մի բեռնատար մեքենա մտել է նկարահանման հրապարակ, որի վարորդը պահանջել է լիցքավորել այն։ Ռումյանցևա-Սովա-Վիննիկ դերասանական եռյակը կատակով պատասխանել է այդ տղամարդուն. նրանք հրաժարվել են վառելիք տալ, ինչպես նաև սպառնացել են, որ նա կտուգանվի կոպիտ վերաբերմունքի համար, բայց հետո ներողություն են խնդրել և բացատրել, որ այդտեղ ֆիլմ է նկարահանվում։ Արդյունքում վարորդը չի նեղացել դերասաններից, իսկ դրվագը հետագայում ներառվել է ֆիլմում[1]։

Գլխավոր հերոսի ազգանունը՝ Դոբրիվեչեր (ուկրաիներեն՝ Добри́вечір) հավանաբար վերցված է 1920-ականների ուկրաինացի բռնցքամարտիկի ազգանունից, որի մասին հիշատակել է դերասան Բորիս Սիչկինն իր «Ես Օդեսայից եմ։ Բարև ձեզ» գրքում. «Ես բաց չէի թողնում բռնցքամարտի մրցումները։ Կար մի բռնցքամարտիկ Դոբչի Վեչեր անունով։ Երբ հայտարարում էին նրա ազգանունը, դահլիճն ի պատասխան ծիծաղում էր։ Դոբրի Վեչերն ուներ արտասովոր դիրք, ձեռքերը ներքևում, ոչ մի պաշտպանություն, ամբողջովին բաց էր, պարում էր ռինգում, մանևրում և դժվար էր դիպչել նրան։ Լավ պաշտպանվում էր և լավ հակագրոհում։ Լավ էր աշխատում։ Բոլորը նրան ճանաչում և սիրում էին որպես բռնցքամարտիկ»[2]։

Իշամեղուներով դրվագը[3] նկարահանվել է Բելայա Ցերկով քաղաքի կենտրոնական հրապարակում։ 2010 թվականի սեպտեմբերին այդ իրադարձության պատվին շենքի վրա, որի դիմաց իրականացվել է նկարահանումը, տեղադրվել է հուշատախտակ[4] գլխավոր դերակատարուհու՝ Նադեժդա Ռումյանցևայի պատկերով։

Քանի որ հիմնական գործողությունները տեղի են ունենում բենզակայանի մոտ, ֆիլմում նկարահանվել են 1950-ականների և 1960-ականների սկզբի բազմաթիվ մեքենաներ։ Ֆիլմի հերոսներ Սլավկան և Մեդվեդը վարում են փորձնական մեքենաներ՝ ԼԱԶ-Ուկրաինա-1 ավտոբուս (1961) և ԲելԱԶ-540 բեռնատար (1962), իսկ օտարերկրացիներ մասակցությամբ դրվագում հայտնվում է նույնիսկ իսկական Cadillac Series 62[5]։ Միևնույն ժամանակ, ԼԱԶ ավտոբուսի վրա մակագրությունը փոխվում է՝ մեկ «Турист», մեկ «Украина»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նադեժդա ՌումյանցևաԼյուդմիլա Վասիլևնա Դոբրիվեչեր
  • Անդրեյ Սովա – Պանաս Պետրովիչ, բենզակայանի ղեկավար
  • Ալեքսեյ Կոժևնիկով – Տարաս Շպիչկո, «Ուազիկի» վարորդ
  • Նոննա Կոպերժինսկայա – Ռոգնեդա Կարպովնա, բենզակայանի բուֆետուհի
  • Յուրի Բելով – Սլավկա Կոշևոյ, միջքաղաքային ուղևորատար ավտոբուսի վարորդ
  • Վլադիմիր Բելոկուրով – Ալեքսանդր Եֆիմովիչ Մեդվեդ, ԲելԱԶ-ի առաջին կարգի վարորդ
  • Սերգեյ Բլիննիկով – ընկեր Բաբի, վարչության պետ
  • Վիկտոր Մյագկի – ընկեր Բորշչ, ճանապարհային պետ
  • Նիկոլայ Յակովչենկո – ընկեր Լոպատա, ճանապարհային պետ
  • Եվգենյա Օպալովա – դասախոս
  • Վիկտոր Խալատով – վաճառող հանրախանութում
  • Պավել Վիննիկ – Յակով Պոդորոժնի, ավագ լեյտենանտ, ավտոտեսուչ
  • Ալեքսանդր Խվիլյա – Դոնեցկ-Կիև երթուղու ավտոբուսի ուշացած ուղևոր, քահանա
  • Սերգեյ Շեմետիլո – բեռնափոխադրող
  • Միխայիլ Կրամար – վարորդ
  • Նիկոլայ Պանասև – Վալերի Գրաչ, Կոշևոյի գործընկերը
  • Ալեքսանդր Տոլստիխ – Սաշկո, տրակտորիստ
  • Վալենտին Զինովև – երիտասարդ վարորդ
  • Սեմյոն Լիխոդենկո – վարորդ
  • Գրիգորի Տեսլա – ալեհեր վարորդ
  • Վալենտին Գրուդինին – մորուքով վարորդ
  • Վալերի Պանարին – երիտասարդ վարորդ
  • Զինովի Զոլոտարյով – վարորդ
  • Բորիս Բոլդիրևսկի – վարորդ
  • Վալենտին Չեռնյակ – վարորդ
  • Ադոլֆ Իլյին – բեղավոր մեխանիկ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ՝ Պյոտր Լուբենսկի
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Ալեքսեյ Միշուրին, Նիկոլայ Լիտուս
  • Բեմադրող օպերատորներ՝ Միխայիլ Իվանով, Ալեքսանդր Պիշչիկով
  • Բեմադրող նկարիչ՝ Ալեքսանդր Կուդրյա
  • Կոստյումներ՝ Ալլա Չեպուրկոյի
  • Դիմահարդարում ՝ Վ. Շիկին
  • Ռեժիսոր՝ Նիկոլայ Մոկրոուսով
  • Հնչյունային օպերատոր՝ Սոֆյա Սերգիենկո
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Զուբցով
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Վլադիմիր Սոսյուրա
  • Համակցված նկարահանումների օպերատոր՝ Յակով Ռեզնիկ
  • Մոնտաժող՝ Տ. Բիկովա
  • Խմբագիրներ՝ Ռենատա Կորոլ, Վլադիմիր Սոսյուրա
  • Կիևի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի օպերային ստուդիայի նվագախումբ
  • Դիրիժոր՝ Եվգենի Զուբցով
  • Ֆիլմի տնօրեն՝ Նիկոլայ Մոկրոուսով

Ֆիլմի ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բենզակայանի թագուհին» կինովարձույթում զբաղեցրել է հինգերորդ տեղը և ունեցել 34,3 մլն հանդիսատես[6]։

Ֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «Էնիո-Ֆիլմ» ընկերության կողմից։

2005 թվականին թողարկվել է «Բենզակայանի թագուհին-2» ֆիլմը, որը կրկնում է առաջին ֆիլմի սյուժեն։

2008 թվականին ՍՏԲ հեռուստաալիքով հեռարձակվել է «Բենզակայանի թագուհին։ Անհայտ վարկած» (ռուս.՝ «Королева бензоколонки. Неизвестная версия», սցենարիստ՝ Իրինա Ֆեոֆանովա, ռեժիսոր՝ Ելենա Զախարչուկ), որում ֆիլմի մասնակիցները հիշում են դրա ստեղծման մասին։ Ֆիլմը ներառում է հարցազրույց Պիրյատինի քաղաքապետի հետ, որը վաղ տարիքում նույնպես նկարահանվել է «Բենզակայանի թագուհին» ֆիլմում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային կինոգետ Իվան Կորնիենկոն քննադատել է ֆիլմը այլ կատակերգությունների հետ միասին, որոնք, նրա կարծիքով, «զուրկ են իսկական կատակերգականությունից»։ Նա գրել է. «Երիտասարդ տարիները», «Բենզակայանի թագուհին», «Չեռնոմորոչկա», «Արտիստը Կոխանովկայից», «Ասք Պտաշկինի մասին» ֆիլմերը մամուլը դիմավորել է խիստ քննադատությամբ՝ կրկին վերսկսելով զրույցը կինոկատակերգության զարգացման ուղիների, այս ժանրի ճանապարհին հանդիպող դժվարությունների մասին»[7]։

Կինոգետ Ալեքսանդր Ֆեոդորովը նշել է. «Խորհրդային կինոքննադատը, փաստորեն, պարզապես խուսափեց «Բենզակայանի թագուհուց»։ Բայց 21-րդ դարում այս կատակերգությունը՝ «Բենզակայանի թագուհին», ըստ էության դարձել է կուլտային՝ և՛ հանդիսատեսի, և՛ կինոքննադատների համար»[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Художественный фильм «Королева бензоколонки», СССР, 1963». Russia.tv. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. Я из Одессы, здрасьте. СМИО Пресс, 1996, стр. 11
  3. «Эпизод с 12:02 по 13:29». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Дрыгало сделала нам подарок». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. «Королева бензоколонки» в Internet Movie Cars Database (базе данных об автомобилях в кино)[1] Արխիվացված 2019-06-05 Wayback Machine
  6. Федор Раззаков (2017). Самый добрый клоун: Юрий Никулин и другие... Эксмо. ISBN 9785457062450, 5457062457. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  7. Корниенко, 1975, էջ 183
  8. Фёдоров, 2021, էջ 452

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Корниенко И.С. Киноискусство Советской Украины. Страницы истории. — М.: Искусство, 1975. — С. 183—184. — 240 с.
  • Фёдоров А.В. Тысяча и один самый кассовый советский фильм: мнения кинокритиков и зрителей. — М.: ОД «Информация для всех», 2021. — С. 452—453. — 1134 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]