Բեղավոր գիշերաչղջիկ
Բեղավոր գիշերաչղջիկ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Myotis mystacinus | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Բեղավոր գիշերաչղջիկ (լատիներեն՝ Myotis mystacinus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է գրեթե բոլոր (բացառությամբ Արագածոտնի և Շիրակի) մարզերում (մեծ կամ փոքր ջրամբարների մոտ)։ Շատ են Սևանա լճի ավազանի շրջակա թաքստոցներում (փչակներ, քարանձավներ, ժայռաճեղքեր, շինություններ, խոտի դեզեր և այլն)։
Արագ թռչող, համեմատաբար մեծ չղջիկ է։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 38-48 մմ է, պոչինը՝ 32-46 մմ, նախաբազկինը՝ 32-39 մմ, ականջինը՝ 10 մմ, կենդանի զանգվածը՝ 6, 5 գ։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է արյունածուծ միջատներով, մանր գիշերային թիթեռներով և այլն, որոնց հիմնականում որսում է այգիներում, ջրամբարներում՝ գետնի (ջրի) մակերևույթից 1-8 մ բարձրության վրա։
Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունիս-հուլիսին ծնում է 1-2 ձագ, որոնց 4-շաբաթականում անհնար է տարբերել ծնողներից։ Բազմացման և ձագերի կերակրման շրջանում էգերը կազմում են առանձին խմբեր։ Ձմեռում է քարանձավներում, ժայռերի, պատերի ճեղքերում, նկուղներում, փչակներում, դռների և լուսամուտների ճեղքերում և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|