Բելֆլոր դեղին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելֆլոր դեղին

Բելֆլոր դեղին, խնձորենու ամերիկյան սորտ։ Ստեղծվել է ժողովրդական ընտրասերման ճանապարհով։ Մշակվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական բոլոր գոտիներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառը միջին և բարձր աճեցողության է, լայն-բրգաձև սաղարթով։ Պտղաբերում է տնկման 7-8-րդ տարում, գաճաճ պատվաստակալների վրա՝ 5-6-րդ։ Պտուղը խոշոր է՝ 200-250 գ, երկարավուն կամ կլորավունկոնաձև, թեթևակի կողավոր, հաճախ՝ անհավասարակողմ։ Մաշկը հարթ է, բարակ, բաց կիտրոնադեղին, արևահայաց կողմում՝ թույլ կարմրավարդագույն երանգով, ժանգագույն կամ վարդագույն կետերով պատված։ Պտղամիսը՝ դեղնասպիտակավուն, նուրբ, հյութալի, թթվաշաքաղցր, հաճելի բույրով և համով։ Շաքար՝ 11,3%, թթու 0,56%, պեկտին 0,43%[1]։ Բերքահավաքը՝ սեպտեմբերի կեսից մինչև հոկտեմբերիի կեսը։ Բերքատվությունը՝ 15–25 տ/հա։ Լավագույն փոշոտիչներն են՝ խնձորենու Ջոնաթան, Գոլդեն Դելիշես, Ռենետ Սիմիրենկո, Անտոնովկա, Բանան ձմեռային, Պարմեն ոսկյա ձմեռային սորտերը։ Միջին ձմեռնադիմացկուն է։ Պտուղները քոսով գրեթե չեն վարակվում։ Փոխադրունակ է, պահպանվում է մինչև փետրվար-մարտ։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pomologia Republicii Populare Romine, 1964
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։