Բելուխա
Բելուխա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Ալթայի հանրապետություն և Արևելաղազախական շրջան |
Լեռնաշղթա | Կատունի լեռնաշղթա |
Մասն է | Ալթայի ոսկե լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4506 մետր |
Հարաբերական բարձրություն | 3343 մետր |
Բելուխա (հարավային ալթայերեն՝ Ӱч-Сӱмер — Եռագլուխ, Кадын-Бажы — Կատունի գագաթ, ղազ.՝ Мұзтау Шыңы[1]), Ալթայի ամենաբարձր լեռը։ Գտնվում է Կատունի լեռնաշղթայի արևելյան մասում, Ալթայի երկրամասի լեռնային Ալթայի Հանրապետությունում։ Բաղկացած է թամբարդով բաժանված երկու գագաթից՝ Արևմտյան Բելուխայից (4․440 մ) և Արևելյան Բելուխայից (4.506 մ)։ Կան սառցադաշտեր, որոնց ընդհանուր տարածությունը 70 կմ2 է։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանման հիմքում ընկած է ռուսերեն белый «սպիտակ» բառը․ այդպես է կոչվել հավերժական ձյունով ու սառցադաշտերով ծածկված լինելու պատճառով։
Տեղացի ռուս բնակչությունն այն անվանում է նաև Կատունսկիե ստոլբի (ռուս.՝ катунские столбы՝ «Կատունի սյուներ», նկատի ունենալով նրա գագաթի ուրվագծի բնույթը, ղազախները՝ Մուսդու-թաու («սառցալեռ»), իսկ ալթայցիները՝ Կադին-բաժի («Կատունի գագաթ»․ ալթայցիների մոտ ընդունված է լեռերն անվանել դրանից սկիզբ առնող գետերի անուններով)[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ալթայ, լեռնային երկիր
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 378)։ ![]() |
|