Ալթայի ոսկե լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալթայի ոսկե լեռներ
Golden Mountains of Altai*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ռուսաստան
Տիպ բնության
Չափանիշներ x
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն


Ալթայի ոսկե լեռներ, անուն, որով 1998 թվականին ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկվել են Ռուսաստանի տարածքում ձգվող Ալթայի լեռների երեք հատվածներ.

Պահպանվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 16 175 կմ²[2]։

Այս տարածքների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հենց այդտեղ է Սիբիրում իր ամբողջականությամբ առավել լիովին ներկայանում են ալպյան բուսականության գոտիների հաջորդականությունը՝ տափաստանային, անտառատափաստանային, խառը անտառների, ենթալպյան և ալպյան գոտիներ։ Բացի այդ, հաշվի է առնվել այդ տարածքների կարևորությունը հազվագյուտ կենդանիների պոպուլյացիայի պահպանման համար, ինչպիսիք են ձյունահովազը, սիբիրյան լեռնային այծը և Ալթայի արգալին։

Պաշտպանության գոտում կան պազիրիկյան գերեզմանատեղիների հայտնաբերման որոշ վայրեր։

Բնության պահպանության միջազգային միությունը մտահոգություն է հայտնում, որ չնայած այդ տարածքները Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելուն, ինչը պետք է երաշխավորեր նրանց հատուկ պահպանվող կարգավիճակը, այդտեղ շարունակում է ակտիվ որսագողությունը։ Բնապահպանների շրջանում մտահոգություն է առաջացնում նաև Կոշ-Ագաչա գազատարի և Ուկոկով անցնող ու դեպի Չինաստան ձգվող արագընթաց մայրուղու կառուցման նախագիծը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Golden Mountains of Altai — unesco.org
  2. «Greater Altai—Altai Krai, Republic of Altai, Tyva (Tuva), and Novosibirsk—Crossroads». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Рудой, 2002, էջ 52—64

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]