Անվանումը ստացել է Կատուն գետից։ Հայտնի է նաև Կատունսկիյե Բելկի անունով։ Բելկի (ռուսերեն белки ― белок բառի հոգնակին) կոչում են Հարավային Սիբիրի այն գագաթները, որոնք ամռանն ամբողջ կամ նրա մեծ մասում ձյունածածկ են[1]։
Կազմված է մետամորֆային թերթաքարերից, գրանի տներից։ Կենտրոնական մասում գերակշռում են ալպյան գագաթները, որոնց լանջերով իջնում է 386 սառցադաշտ (279 կմ²)։ Մինչև 2000-2200 մ բարձրությունը լանջերին աճում են կուենու և մայրու անտառներ, ավելի բարձր՝ ալպյան մարգագետիններ են և բուսականությունից զուրկ ժայռեր ու քարացրոններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 291)։