Բելլ և Սեբաստիան (ֆիլմ)
Բելլ և Սեբաստիան ֆրանսերեն՝ Belle et Sébastien | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | արկածային ֆիլմ[1], դրամա և ընտանեկան ֆիլմ |
| Հիմք | Բելլ և Սեբաստիան |
| Թվական | դեկտեմբերի 18, 2013[2] |
| Լեզու | գերմաներեն և ֆրանսերեն |
| Ռեժիսոր | Նիկոլյա Վանյե[1][3][4][…] |
| Պրոդյուսեր | Ֆրեդերիկ Բրիյոն, Ժիլ Լեգրան և Կլեման Միսերեզ |
| Սցենարի հեղինակ | Ջուլիետ Սեյլս[3], Ֆաբիեն Սուարես[3] և Նիկոլյա Վանյե[3] |
| Դերակատարներ | Չեկի Կարիո[4][5], Դմիտրի Ստորաժ[4][5], Ֆելիքս Բոսյուե, Յուրբեն Կանսելիե, Յան Օլիվեր Շրեդեր, Անդրեաս Փիթչման, Անդրե Դաման, Մարգո Շոտելիե[4][5], Էրիկ Սուբելե[6], Թոմ Սոմերլեյթ[6] և Մեհդի Էլ Գլաուի |
| Օպերատոր | Էրիկ Գիշար |
| Երաժշտություն | Արման Ամար |
| Պատմվածքի վայր | Ֆրանսիական Ալպեր |
| Կինոընկերություն | Gaumont |
| Տևողություն | 104 րոպե |
| Հաջորդ | Բելլ և Սեբաստիան։ Արկածը շարունակվում է |
| Պաշտոնական կայքէջ | |
«Բելլ և Սեբաստիան» (ֆրանսերեն՝ Belle et Sébastien), ֆրանսիական ֆիլմ, որը նկարահանվել է 2013 թվականին ռեժիսոր Նիկոլա Վանյեի կողմից։ Սեսիլ Օբրիի համանուն գրքի էկրավորումն է։ 2015 թվականին թողարկվեց ֆիլմի շարունակությունը` «Բելլ և Սեբաստիան. Արկածները շարունակվում են» անվանմամբ, իսկ 2017 թվականին՝ «Բելլ և Սեբաստիան.Հավերժ ընկերներ» վերնագրով երրորդ մասը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվական, ֆրանսիական Ալպեր․ յոթամյա որբ Սեբաստիանն ապրում է իր խնամակալ պապ Սեզարի և նրա զարմուհի Անժելիկայի հետ։ Ոչ սովորական փոքրիկ ընտանիքն ապրում է Սեն Մարտեն փոքրիկ գյուղում, որի բնակիչները, չնայած գերմանական շրջափակմանը, գաղտնի կազմակերպում էին հրեա աքսորյալների տեղափոխումը Շվեյցարիա։ Գյուղը տառապում է նաև խորհրդավոր «գազան»-ի պատճառով, որը որսում է գյուղի հովիվների և բնակիչների հոտերին, այդ թվում նաև Սեզարի կենդանիներին։
Սեբաստիանը միայնակ երեխա է, որը տառապում է իր մոր բացակայությունից։ Նա մտածում է, որ իր մայրը լեռների միջով արտագաղթել է Ամերիկա և այժմ իր օրերն անց է կացնում լեռներում։ Մի անգամ տուն վերդառնալիս նա հանդիպում է մի հսկայական, վայրի շան․ այլ կերպ ասած՝ «հրեշի»։ Սեբաստիանն անմիջապես չի շտապում ընկերանալ շան հետ։ Կեղտից մաքրուց հետո, ցնցվելով շան արտաքին գեղեցկությամբ, Սեբաստիանը նրան անվանում է «Բելլ»։ Սեբաստիանը որոշում է շան հետ իր ընկերությունը գաղտնի պահել, որպեսզի պաշտպանի նրան գյուղի բնակիչներից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆելիքս Բոսսյու - Սեբաստիան
- Չեկի Կարիո- Սեզար
- Մարգո Շատելյե - Անժելիկա
- Դմիտրի Ստորոժ - բժիշկ Գիոմ
- Ուրբեն Կանսալյե - քաղաքապետ
- Անդրեաս Պիչման - լեյտենանտ Փիթեր Բրաուն
- Մեհդի էլ Գլաուի - Անդրե
- Պալոմա Պալմա - Էսթեր
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը մասնակցել է կինոփառատոնների, հաղթել և ստացել է 3 մրցանակ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 2010-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2013 դրամա ֆիլմեր
- 2013 ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր շների մասին
- Ֆիլմեր որբերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական արկածային ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ռազմական ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1943 թվականին
- 2010-ականների գերմաներեն ֆիլմեր
- 2010-ականների ֆրանսերեն ֆիլմեր