Բելգիական Լոթարինգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգիական Լոթարինգիան Բելգիայի հարավում

Բելգիական Լոթարինգիա (ֆր.՝ Lorraine belge, լյուքս.՝ Belscht Loutrengen), շրջան Բելգիայի Լյուքսեմբուրգ նահանգի հարավում։ Այն գտնվում է Արդեններից հարավ։

Բելգիական Լոթարինգիայի տարածքը մոտ 1000 կմ² է։ Այն ներառում է իր մեջ 14 համայնքներ, որից 10-ը Վիրտոնում և 4-ը` Արլոնում[1][2]։ Տարածաշրջանում տարածված են երկու լեզուներ` Գոմի բարբառ և լյուքսեմբուրգերեն։ Ըստ այդ առանձնահատկության, այն բաժանված է երկու մասի` ռոմանական (Գոմ) և գերմանա-լյուքսեմբուրգյան (Արլոնի հող)։

Տարածքով հոսում են Մաաս գետն իր Սեմուա, Շեր վտակներով և Հռենոսն՝ իր Զաուեր և Ալզետ վտակներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michel Anselme Lorraine Belge: architecture rurale de Wallonie. — Editions Mardaga. — 259 с. — P. 1983. — ISBN 2802100564
  2. Une introduction à la géologie de la Wallonie (Université de Liège).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

•Michel Anselme. Lorraine Belge: architecture rurale de Wallonie.— Editions Mardaga. — 259 с. — P. 1983. — ISBN 2802100564.