Բելառուսի ազգային գրադարան
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | 1922 |
Տեղադրություն | Մինսկ[1] |
Հասցե | проспект Независимости, 116 |
Հավաքածուներ | |
Չափ | 9 200 000 |
Այլ տվյալներ | |
Տնօրեն | Roman Motulsky? |
Կայք | nlb.by/portal/page/portal/index |
Բելառուսի ազգային գրադարան կամ Բելառուսի ազգային գրադարանի պետական հաստատություն (բելառուս․՝ Дзяржаўная ўстанова «Нацыянальная бібліятэка Беларусі), Բելառուսի գլխավոր հանրային գրադարան։
Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարանի շենքն ունի ռոմբոօկտաեդր խորանարդի տեսք (խոսակցական տարբերակով կոչվում է ադամանդ)՝ 73,7 մ բարձրությամբ (23 հարկ), 115,000 տ կշիռով (չհաշված գրքերը)։ Կառույցի մակերեսը 19,500 մ² է, շինության ընդհանուր մակերեսը՝ 113,700 մ², այդ թվում՝ գրապահոցը՝ 54,9 մ²։ Գրադարանի նոր շենքն ապահովված է գրականության ավտոմատ մատուցման «Հեռավերելակ» համակարգով, որը կազմված է մոնոռելսերից և 5-10 կգ բեռնողությամբ խցերից։
Շինության լուսավորությունը լուսադիոդային գրաֆիկական էկրան է՝ 1985 մ² մակերեսով և լուսադիոդային կլաստերների հիմքով, որն ամեն օր միանում է արևի մայր մտնելուց հետո և աշխատում մինչև լուսաբաց։ Պատկերն ու նախշերն անընդհատ փոփոխվում են։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելառուսի ազգային գրադարանը հիմնադրվել է Բելառուսի խորհրդային սոցիալիստական հանրապետության ժողկոմխորհի որոշումով 1922 թվականին որպես Բելառուսի պետական համալսարանի պետական և համալսարանական գրադարան։ Բացման պահին գրադարանի ֆոնդում հաշվվել է 60,000 նմուշ, որոնցից օգտվել է 1,100 մարդ։ Գրադարանի առաջին սեփական շենքը դարձել է Հոբելյանական տունը Զախարևի փողոցում (ներկայումս՝ Անկախության պողոտա)։ 1926 թվականի մայիսի 14-ի որոշումով գրադարանը դուրս է բերվել Բելառուսի պետական համալսարանի կազմից և վերակազմավորվել է որպես Բելառուսի պետական գրադարան։ 1932 թվականին գրադարանն անվանակոչվել է Վ․ Լենինի անունով։ Նույն թվականին գրադարանը ստացել է կոնստրուկտիվ ոճի նոր շենք, որի հեղինակը ճարտարապետ Գ․ Լավրովն էր։
1941 թվականի սկզբին գրադարանում արդեն հաշվվում էր մոտ երկու միլիոն օրինակ գիրք, իսկ ընթերցողների քանակը հասնում էր 15,000-ի։ Նրա հետագա զարգացումն ընդհատվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Մինսկի ազատագրման ժամանակ գրադարանի երկու միլիոն օրինակ գրքից պահպանվել էր 320,000-ը։
1992 թվականի մայիսի 19-ին ԲԽՍՀ Լենինի անվան պետական գրադարանը վերանվանվել է Բելառուսի ազգային գրադարան։ Այդ ժամանակ էլ անհրաժեշտություն է առաջացել նոր շենք կառուցելու։ Ռոմբոօկտաէդրի տեսքով շինության հեղինակներն են ճարտարապետներ Մ․ Վինոգադովը, Վ․ Կրամարենկոն։ Նրանց նախագիծը, որը մշակվել էր դեռևս 1980-ական թվականների վերջին, 1989 թվականի հաղթող է ճանաչվել համամիութենական մրցույթում, սակայն նախագիծն իրականություն է դարձել միայն 15 տարի անց։
Գրադարանի շինարարության համար 500,000 դոլար է տրամադրել Սադամ Հուսեյնը[2][3]։
Շինարարությունը սկսվել է 2002 թվականի նոյեմբերի 2-ին՝ Վոսոտոկ-1 բնակելի թաղամասից ոչ հեռու։ Համալիրը նախնական տեսքով (հնոցատուն, էներգամատակարարում, ինժեներական արտաքին ցանցեր) պատրաստ է եղել 2005 թվականի հոկտեմբերին։ Կատարվել են նաև շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքներ (2016-2018 թվականներին այգու արևելյան մասը ավտոկայանատեղի են դարձրել հարևան առևտրի կենտրոնի համար)։
Աշխատանքների երկրորդ մասը, որ պատրաստ է եղել 2005 թվականի դեկտեմբերին, իր մեջ ներառում էր գրապահոցը, ընթերցասրահները, ինչպես նաև սոցիալ-մշակութային կենտրոնը։ Նրա մեջ էր մտնում բազմաֆունկցիոնալ հանդիսությունների սրահը, գործնական հանդիպումների սրահը, երաժշտական-գեղարվեստական սալոնը, թանգարանային համալիրը, գեղարվեստական պատկերասրահը։
Աշխատանքների երրորդ մասը նախատեսում էր տեղեկատվական տեխնոլոգիական համակարգով համալիրի շահագործման սկիզբը, որը պետք է ապահովեր աշխատանքային անձնակազմի և գրադարանից օգտվողների սպասարկումը, միջազգային հանդիպումների կենտրոնի, համաժողովների երկու սրահների, գագաթնաժողովի սրահի և հարակից շինությունների կառուցումը։ 2006 թվականի մայիսի 31-ին գրադարանը բացվել է ընթերցողների համար։
Ամբողջ ծավալով համալիրը գործարկվել է 2006 թվականի հոկտեմբերից։
2006 թվականի հունվարի 10-ին սկսվել է վեց տարբեր շենքերից գրքային ֆոնդի տեղափոխումը գրադարանի նոր շենք։ Նույն օրը ժամը 11։00-ին գրադարանին է մոտեցել առաջին բեռնատարը՝ տարբեր լեզուներով և տարբեր շրջանների վերաբերող առաջին երեք տոննա գրքերով, որոնք բեռնված էին հատուկ խցիկների մեջ։ Գրքային ֆոնդի տեղափոխումը տևել է մի քանի ամիս։ Վերջում տեղափոխվել են հազվագյուտ հրատարակությունները, որոնք տեղավորվել են գրադարանի 8-րդ հարկում։
Ազգային գրադարանի նոր շենքի հանդիսավոր բացումը կայացել է 2006 թվականի հունիսի 16-ին։ Բացման արարողությանը ներկա է եղել հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը ստացել է ընթերցողի № 1 տոմսը։ Տվյալների պահմպանման մրցույթում հաղթող է ճանաչվել Հյուլեթ Փաքարդ (անգլ.՝ Hewlett-Packard) ընկերությունը, որի ներկայացուցիչների խոսքով գրադարանի բացման պահին ԱՊՀ երկրների տարածքում նման մակարդակի լուծումներով գրադարան չի եղել։
Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարանային ֆոնդեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի փետրվարին գրադարանը պարունակում էր 9,8 միլիոն միավոր պահպանման տարբեր կրիչներում։
Տվյալների բազա[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի սեպտեմբերի դրությամբ գրադարանն ունեցել է տվյալների 110 բազա (հանրապետության ամենախոշոր հավաքածու)։
Վիրտութալ ընթերցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրամադրվել է ֆոնդերի հասանելիության հեռակա թույլտվություն։
Փաստաթղթերի էլեկտրոնային հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տվյալ ծառայությունը թույլ է տվել Ազգային գրադարանի ֆոնդից պատվիրել փաստաթղթերի պատճեններ (գրքեր, ամսագրերից հոդվածներ, քարտեզներ և այլն) Բելառուսից աշխարհի ցանկացած այլ երկիր։ Պատվերն իրականացվում է գրադարանի պորտալի միջոցով հեռակա կարգով։ Պատճեններն ուղարկվում են էլեկտրոնային փոստով։
Աշխատանքի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին Բելառուսի ազգային գրադարան է այցելել 77,400 օգտատեր, որոնց տրվել է 2449,3 հազար օրինակ գիրք ու ամսագիր (միջին հաշվով՝ 32 օրինակ ամեն օգտատիրոջ)[4]։ Ստորև ներկայացվում է գրադարանի օգտատերերի թվաքանակը՝ ըստ տարիների․
ԲԱԳ-ի օգտատերերի թիվ, հազար մարդ[4]։ | Տրված գրքեր, ամսագրեր, հազար օրինակ։ |
Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելառուսի ազգային գրադարանը ամերիկյան «Flavorwire» հրատարակչության տարբերակով ամենաֆանտաստիկ ճարտարապետական շինությունների վարկանիշում 2013 թվականին զբաղեցրել է 11-րդ տեղը։ 2011 թվականին գրադարանի շենքն ընդգրկվել է աշխարհի հիսուն ամենաարտասովոր կառույցների ցանկում՝ զբաղեցնելով 24-րդ տեղը։ Շենքը հիշատակվել է «Աշխարհի լավագույն գրադարաններ» բեռլինյան հրատարակությունում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Хусейн пожертвовал $500000 на строительство Национальной библиотеки Беларуси»։ podrobnosti։ 2002-10-10։ Վերցված է 2017-12-07
- ↑ «Лукашенко: Саддам Хусейн инвестировал полмиллиона долларов на строительство Национальной библиотеки»։ naviny.by։ 2006-11-23։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-08-ին։ Վերցված է 2017-12-07
- ↑ 4,0 4,1 Культура Республики Беларусь. Статистический сборник. — Мн., 2017. — С. 44.
- ↑ «Национальная библиотека Беларуси» (ռուսերեն)։ www.belarus.by։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2017-12-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բելառուսի ազգային գրադարանի պատմություն Archived 2014-02-02 at the Wayback Machine.
- Բելառուսի ազգային գրադարանի ֆոնդեր ու հավաքածուներ
- «Ադամանդը» ներսից Archived 2012-01-12 at the Wayback Machine.
- Ֆրանսիացիները գնահատում են «ինտերիերի ինքնատիպ լուծումը» Բելառուսի ազգային գրադարան և «նրա էրգոնոմիկ առանձնահատկություններ» Archived 2009-06-20 at the Wayback Machine.
- Տեսքը դիմացի շինությունից Archived 2019-09-17 at the Wayback Machine. (վեբ խցիկ)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բելառուսի ազգային գրադարան կատեգորիայում։ |
|