Բեթի Շափյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեթի Շափյան
Ծնվել է1929
Մահացել էապրիլի 14, 2002(2002-04-14)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհանրային կապերի մասնագետ
հրատարակիչ

Բեթի Շափյան (անգլ.՝ Betty Shapian, 1929 - 2002, ապրիլի 14, Լոս Անջելես), հանրային կապերի մասնագետ, հրատարակիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կոլումբիայի համալսարանի անգլիական գրականության բաժնում։ Աշխատել է Նյու Յորքի Doubleday-ի արտաքին կապերի բաժնում, 8 տարի եղել է ընկերության տնօրեն Նելսոն Դաբլդեյի օգնականը։ 1967 թվականին նշանակվել է Դաբլդեյի արևմտյան ափի գրասենյակի աշխատանքների կատարման պատասխանատու։

Հինգ ամիս շարունակ ԱՄՆ-ի նախագահ Դուայթ Էյզենհաուերը նրան է թելադրել իր հուշերը։ Հարցազրույցներ է վարել Իրվինգ Սթոունի, Պիեռ Սելինջերի, Վիկտոր Բորգի, Արթուր Հեյլիի, Փիթեր Ուսթինովի և այլ նշանավոր գրողների հետ[1]։

1970-ական թվականների կեսերին հիմնադրել է «Շափյան Էնդ ասոսեյշըն» հրատարակչությունը։

Մահացել է քաղցկեղից, 73 տարեկանում, Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնում[2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]