Jump to content

Բաքվի մանկական թատրոն

Բաքվի մանկական թատրոն
Bakı Uşaq Teatrı
Տեսակթատրոն
Երկիր Ադրբեջան
Հիմնադրված2001
40°23′49″N 49°58′24″E / 40.396944444444°N 49.973333333333°E / 40.396944444444; 49.973333333333

Բաքվի մանկական թատրոն (ադրբ.՝ Bakı Uşaq Teatrı), մանկական թատրոն Բաքվում[1][2]։

Բաքվի մանկական թատրոնը հիմնադրվել է 2001 թվականին։ Սկսել է իր գործունեությունը 2002 թվականի մայիսի 1-ից։ Բաքվի մանկական թատրոնը հիմնադրվել է Բաքվի քաղաքապետի 2001 թվականի ապրիլի 9-ի N 260-Ն հրամանով և Բաքվի քաղաքային մշակույթի և զբոսաշրջության վարչության պետի 2002 թվականի ապրիլի 26-ի N 32-Ն հրամանագրով։ Թատրոնը հաջողությամբ հանդես է եկել մի շարք պետական միջոցառումներում և միջազգային թատերական փառատոններում։ Եվ արժանացել է բազմաթիվ դիպլոմների և պարգևների։

Թատրոնը մի շարք նախարարությունների հետ համատեղ ծրագրեր է իրականացնում։ Ներառյալ՝ Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարություն, Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարություն, Ադրբեջանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարություն[3]։

Թատրոնը համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ։ Դրանցից են՝ Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժում, Եվրոպայի Խորհուրդի Ադրբեջանի գրասենյակ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի Ադրբեջանի մասնաճյուղ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «թատրոնի կայքը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  2. ↑ «today.az». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  3. ↑ Բաքվի մանկական թատրոն