Բար Լևի գիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bar Lev line fort.jpg

Բար Լևի գիծ (եբր.՝ קו בר-לב‎), Վեցօրյա պատերազմի ընթացքում Եգիպտոսի մեջ մտնող Սինայան թերակղզու օկուպացիայից հետո Սուեզի ջրանցքի արևելյան ա՞ի երկայնքով Իսրայելի կողմից կառուցած ամրաշինությունների շղթա։

Կառուցվել է 1968-1969 թվականներին ի պատասխան Ուժասպառության պատերազմի ընթացքում կատարած եգիպտական ռմբակոծությունների։ Գոյություն է ունեցել մինչև 1973 թվականը։ Կառուցման արժեքը կազմել է շուրջ 300 լն դոլար[1]։ Գծի երկարությունը կազմում էր 160 կմ, իսկ անունը տրվել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հաիմ Բար Լևի պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. אורן ברק וגבריאל שפר, «'הרשת הביטחונית' בישראל והשפעתה» בתוך: גבריאל שפר, אורן ברק, עמירם אורן (עורכים), צבא שיש לו מדינה, הוצאת כרמל, עמ' 16-44