Jump to content

Բարսենասի գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարսենասի գործ
Corruption scandal, political scandal Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվLuis Bárcenas Խմբագրել Wikidata
ԵրկիրԻսպանիա Խմբագրել Wikidata

Բարսենասի գործ (անգլ.՝ The Bárcenas affair), Իսպանիայի գլխավոր քաղաքական կուսակցություններից մեկի ՝ Պահպանողական Ժողովրդական կուսակցությանը վերաբերող կոռուպցիոն սկանդալ։ Բացահայտվել է, որ Լուիս Բարսենասը, ով կուսակցության գանձապան էր և սենատոր, 48 միլիոն եվրո և ձեռագիր հաշիվների քաղվածքներ է պահել շվեյցարական բանկային հաշիվներում[1]։ Այդ հաշիվները, իբր, ցույց են տալիս, որ Պահպանողական Ժողովրդական կուսակցությունը երկար տարիներ պահել է զուգահեռ հաշվապահություն ՝ չհայտարարագրված և անօրինական դրամական նվիրատվությունները գրանցելու և դրանցով կուսակցության ավագ անդամներին բոնուսներ վճարելու, ինչպես նաև կուսակցության ամենօրյա ծախսերի համար[2]։

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերված փաստաթղթերն ներկայացրել են 1990-ից 2009 թվականների միջակայքը և ենթադրվել է[3][4], որ կանոնավոր կանխիկ վճարումներ են կատարվել փոքր ֆոնդից։ Դրանք ներառում են տասնմեկ տարվա ընթացքում տարեկան 25,000 եվրո (կամ 34,000 ԱՄՆ դոլար) վճարումներ նախկին վարչապետ Մարիանո Ռախոյին[5][6][7]։

Մյուս կուսակցական գործիչները, որոնք ենթադրաբար ներգրավված են եղել սկանդալում, եղել են նախկին նախարարներ Ռոդրիգո Ռատոն (նաև Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնօրեն), Անխել Ասեբեսը, Ֆեդերիկո Տրիլյոն[8][9], Ֆրանցիսկո Ալվարես-Կասկոսը (իբր ստացել է 421,693 եվրո 1990-ից 2004 թվականներին), Խավիեր Արենասը (իբր ստացել է 234,320 եվրո)[10], և Մարիա Դոլորես դե Կոսպեդալը (նաև պաշտպանության նախարար է եղել և կուսակցության ամենաբարձրաստիճան անդամներից ), հետաքննիչ դատավոր և Սենատի նախագահ Պիո Գարսիա-Էսկուդերոն[11]։

2013 թվականի օգոստոսի 1-ին, «շաբաթներ շարունակ կոռուպցիայի և ապօրինի ֆինանսավորման սկանդալի մասին բացատրություններ տալու պահանջներին ընդդիմանալուց հետո», Ռախոյը վերջապես ստիպված եղավ դիմել Իսպանիայի խորհրդարան՝ անվստահության քվեի սպառնալիքով, որտեղ նա հերքել է անօրինական գումարներ ստանալը։

2013 թվականի նոյեմբերի 22-ին հետաքննիչ դատավորը հրապարակեց գրություն, որտեղ նա պնդում էր, որ առկա են անուղղակի ապացույցներ առ այն, որ Պահպանողական ժողովրդական կուսակցությունը ունեցել է հաշվապահական հաշվառման զուգահեռ համակարգ, որը ներկայացվել է Վերահսկիչ դատարան[12][13][14]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսենասի գործը սկվեց 2013 թվականի հունվարի 18-ին, երբ Իսպանիայի առաջատար օրաթերթերից El Mundo-ն բացահայտեց, որ Պահպանողական Ժողովրդական կուսակցության գանձապահ Լուիս Բարսենասը մինչև 2009-ին Գյուրտելի քաղաքական կոռուպցիայի գործով մեղադրյալ նշանակվելուց հետո հրաժարական տալը օգտագործել է ֆոնդը՝ ամսական 5,000-ից մինչև 15,000 եվրո վճարելով կուսակցության անդամներին[15][16]։

2013 թվականի հունվարի 31-ին Իսպանիայի ձախ կենտրոնամետ օրաթերթը՝ El País-ը, իր հերթին հրապարակեց Բարսենասի ձեռագիր փաստաթղթերից հատվածներ։

Սենատի այդ շրջանի նախագահ Պիո Գարսիա Էսկուդերոն ավելի ուշ հայտարարեց, որ Բարսենասի ձեռագրով նշված վճարումներից մեկը համապատասխանում է ահաբեկչությունից հետո իր տան վնասը վերականգնելու համար իրեն տրված կանխիկ գումարին, և 2013 թվականի օգոստոսի 13-ին Կրիստոբալ Պաեսը, Պահպանողական Ժողովրդական կուսակցության նախկին ֆինանսական մենեջերը վկայել է, որ 2007 և 2008 թվականներին երկու վճարումներով ստացել է 12000 եվրո, ինչպես արտացոլված է Բարսենասի ձեռագիր գրառումներում[17][18]։

2013 թվականի հունիսի վերջին, հետաքննիչ դատավոր Պաբլո Ռուզը, բախվելով երկրից դուրս գտնվող զգալի օֆշորային ֆոնդերին հասանելիություն ունեցող մեղադրյալի վտանգին, հրամայեց Բարսենասին կալանավորել ՝ առանց գրավի, հարկային խարդախության և փողերի լվացման մեղադրանքով։

2013 թվականի հուլիսի 7-ին El Mundo-ն հրապարակեց բացառիկ հարցազրույց Բարսենասի և նրա գլխավոր խմբագիր Պեդրո Ջ. հետ։ Նա ևս խոստովանեց, որ և՛ ինքը, և՛ կուսակցության նախորդ գանձապահ Ալվարո Լապուերտան դրամական նվիրատվություններ են ստացել անշարժ գույքի գործակալներից և այլ գործարարներից[19][20]։

Վճարումներ ստացած քաղաքական գործիչներ կամ կուսակցության աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանտյագո Աբասկալ, Պահպանողական Ժողովրդական կուսակցության քաղաքային խորհրդական (12,000 եվրո)[21],
  • Պիո Գարսիա-Էսկուդերո, Իսպանիայի Սենատի փոխնախագահ (30,000 եվրո),
  • Ժաումե Մատաս (Բալեարյան կղզիների նախկին նախագահ և Ազնար կառավարության նախկին նախարար, իսկ 2014 թվականի դրությամբ առանձին կոռուպցիոն գործով բանտարկյալ)[22],
  • Խամես Իգնասիո դել Բուրգո[22],
  • Կալիքստո Այեսա[23],
  • Քրիստոբալ Պայես, Պահպանողական Ժողովրդական կուսակցության նախկին ֆինանսական մենեջեր,
  • Անխել Աչեբես, նախկին նախարար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Spain ruling party's ex-treasurer sent to jail in corruption case"Reuters. Retrieved 22 October 2017
  2. Q&A: "Rajoy party scandal in Spain" BBC News. Retrieved 15 August 2013.
  3. "Spanish prime minister Rajoy accused of hiding secret income" The Guardian. Retrieved 15 August 2013.
  4. (es) “Las cuentas secretas de Bárcenas” El País. Retrieved 15 August 2013.
  5. “Spain corruption scandal turns up heat on PM Rajoy” Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Reuters. Retrieved 15 August 2013.
  6. "Spain Barcenas affair: Documents 'implicate PM Rajoy'" BBC News. Retrieved 23 November 2013.
  7. "Key players: Spanish ruling party 'slush fund'" BBC News. Retrieved 15 August 2013.
  8. (es) El juez Gómez Bermúdez admite la querella de Izquierda Unida por los papeles de Bárcenas. 20 minutos. Retrieved 15 August 2013.
  9. (es) La contabilidad de Bárcenas indica que Rajoy y Cospedal recibieron pagos, según 'El País' 20 minutos Retrieved 15 August 2013.
  10. "Two former PP chiefs admit to lack of control over accounts" El País. Retrieved 15 August 2013.
  11. El presidente del Senado reconoce un pago anotado por Bárcenas (es)
  12. "Rajoy clings to his job" The Economist. Retrieved 15 August 2013.
  13. "Spanish PM Mariano Rajoy admits 'mistake' over scandal" BBC News. Retrieved 15 August 2013.
  14. "Spain PM denies taking illegal funds but admits handling scandal badly" The Guardian. Retrieved 15 August 2013.
  15. "PP number two blames Rajoy and her predecessor for deal with Bárcenas" El País. Retrieved 15 August 2013.
  16. (es) Bárcenas pagó sobresueldos en negro durante años a parte de la cúpula del PP El Mundo. Retrieved 15 August 2013.
  17. (es) "Las cuentas secretas de Bárcenas" El País. Retrieved 15 August 2013.
  18. "Spain's ruling party says all payments to its leaders are legal" Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Reuters. Retrieved 15 August 2013.
  19. (es) "Cuatro horas con Bárcenas" El Mundo. Retrieved 15 August 2013.
  20. (es) "Bárcenas, en la cárcel. Prisión incondicional sin fianza para el ex tesorero del PP" El Mundo. Retrieved 15 August 2013.
  21. (es) “El concejal del PP, Santiago Abascal admite haber recibido 12.000 euros de Bárcenas” La Voz de Galicia. Retrieved 15 August 2013.
  22. 22,0 22,1 (es) “Destacados miembros del PP avalan los apuntes contables que les afectan” El País. Retrieved 15 August 2013.
  23. (es) “Un cargo del PP reconoce que cobró entregas de la lista de Bárcenas” El País. Retrieved 15 August 2013.