Բարսեղ Էքսերճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարսեղ Էքսերճյան
Ծնվել է1861[1]
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1941[1]
Մասնագիտությունբանասեր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Բարսեղ Էքսերճյան (Հմայակ) (1861[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1941[1]), հայ բանասեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Սկյուտարի վարժարանում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ Երկար տարիներ աշխատել է Կ. Պոլսի հայկական դպրոցներում որպես ուսուցիչ և տեսուչ։ Հետագայում դարձել է քահանա, կոչվել Հմայակ։ Դեռևս 1880-ականների կեսերից աշխատակցել է պոլսահայ մամուլին։ 1885 թվականին հրատարակել է մի գրքույկ «Շինեմք մեր գերեզմանատունը» վերնագրով, 1887 թվականին «Շինեմք ճեմարան» գրքույկը։ Նրա ամենից կարևոր աշխատությունն է «Ընդարձակ կենսագրություն բարեհիշատակ Պետրոս Դուրյանի» գիրքը, որը լույս է տեսել Կ. Պոլսում 1893 թվականին և հանդիսանում է բանաստեղծի կենսագրության առաջին և հավաստի աղբյուրը։ Նույն 1893 թվականին Կ. Պոլսում հրատարակել է Դուրյանի բանաստեղծությունները, որոնք սակայն տպագրվելով համիդյան բռնապետության խստագույն տարիներին, ենթարկվել են բազմաթիվ աղճատումների։ Հրատարակել է նաև «Տարերք մայրենի լեզվի» դասագիրքը[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 343.