Ռուդիկ Բարսեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուդիկ Գևորգի Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1953[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1977) |
Մասնագիտություն | պատմաբան, լրագրող |
Պարգևներ և մրցանակներ | ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի» (2011) և «Հրանտ Շահինյան» (2013) ոսկե մեդալներ, ՌԴ քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ոսկե մեդալ (2011), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ (2013), «Լեռնահայաստանի արծիվ» հուշամեդալ (2013), «Տիգրան Պետրոսյան» (2013) և «Գարեգին Նժդեհ» (2014) մեդալներ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2015) |
Ռուդիկ Գևորգի Բարսեղյան (հուլիսի 15, 1953[1], Շնող, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, մարզական լրագրող, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀՀ վաստակավոր լրագրող (2013)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուդիկ Բարսեղյանը ծնվել է 1953 թվականին Լոռու մարզի Շնող գյուղում։ 1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[2]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-1977 թվականներին որպես ռեժիսորի օգնական աշխատել է Հեռուստատեսության ստուդիայում։ 1977-1998 թվականներին եղել է «Լուրեր», «Համայնապատկեր» և «Լրաբեր» տեղեկատվական ծրագրերի խմբագիրը, բաժնի վարիչը, «Սպորտ» ստեղծագործական միավորման փոխտնօրենը, ապա՝ տնօրենը։ «Հայկական ֆուտբոլ» շաբաթաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրն է։ 1999-2002 թվականներին աշխատել է «Մշակույթ-Պրոմեթևս» հեռուստաընկերությունում՝ որպես «Սպորտ» ստեղծագործական խմբի ղեկավար, մարզական մեկնաբան։ Դրանից հետո եղել է «Երևան» հեռուստաընկերության փոխտնօրեն, 2006 թվականից՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան, իսկ 2009 թվականից՝ ԵՊՀ-ի «Հյուրերի տան» տնօրեն[2]։
Բարսեղյանը հիմնադրել և վարել է մի շարք հեղինակային հաղորդաշարեր, այդ թվում՝ «Շախմատի դպրոց», «64», «Հեռուստաֆուտբոլ+», «Մարզաշխարհ», «Մարզաշխարհն անցած շաբաթ», «Ուշացած հանդիպումներ», «Սպորտ առանց սահմանների», «Հետաքրքրաշարժ սպորտ», «Կարատեի դպրոց», «Ուշուի դպրոց»։ Մեկնաբանել է Եվրոպայի և աշխարհի 30-ից ավելի առաջնություններ, ԽՍՀՄ ժողովուրդների 1979, 1983, 1986, 1989, 1991 թվականների սպարտակիադաները[3]։
Ռուդիկ Բարսեղյանը հեղինակել է վավերագրական ֆիլմեր Հենրիկ Գասպարյանի, Տիգրան Պետրոսյանի, Ռաֆայել Վահանյանի, Արկադի Անդրեասյանի, Դերենիկ Գաբրիելյանի մասին[2]։
1980 թվականից ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ է։ Եղել է ֆուտբոլի, բռնցքամարտի, արևելյան մարտարվեստների հանրապետական ֆեդերացիաների գործկոմի անդամ։
Խոսելով իր մասնագիտության մասին՝ Բարսեղյանն ասել է․
![]() |
Հաղորդավարական արվեստը սովորել եմ Նարա Շլեպչյանից, Լևոն Պարոնյանից, Ալեքսանդր Սայադյանից, Ռազմիկ Արզոյանից։ Ես կանեմ ամեն ինչ, որ մարդկանց հասցնեմ մեր մարզիչների հաջողությունների ուրախությունները, գլխավորը, որ այդ հաջողությունները լինեն[2]։ | ![]() |
2015 թվականից ղեկավարում է ԵՊՀ ֆիզդաստիարակության ամբիոնը[4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի» (2011) և «Հրանտ Շահինյան» (2013) ոսկե մեդալներ
- ՌԴ քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ոսկե մեդալ (2011)
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալ (2013)[5][6]
- «Լեռնահայաստանի արծիվ» հուշամեդալ (2013)
- «Տիգրան Պետրոսյան» (2013) և «Գարեգին Նժդեհ» (2014) մեդալներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2015)
Բարսեղյանն արժանացել է նաև ֆուտբոլի, բռնցքամարտի, շախմատի, արևելյան մարտարվեստների միջազգային ֆեդերացիաների հավաստագրերի և մրցանակների, արևելյան մարտարվեստների «Սև գոտի» պատվավոր դանի[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11720
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ․ Շախկյան․ -Եր․։ 2016, 848 էջ
- ↑ Հարցազրույց Ռուդիկ Բարսեղյանի հետ
- ↑ Հարցազրույց «Առավոտ» օրաթերթի համար
- ↑ Ռուդիկ Բարսեղյանը պարգևատրվել է ոսկե մեդալով
- ↑ Սա իմ 2-րդ ոսկե մեդալն է․ Ռուդիկ Բարսեղյան
|