Բարձրյալ խաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բարձրյալ խաչ, դամբարան-մատուռ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բարեկամավան գյուղից արևմուտք, անտառապատ լեռան գագաթին։ Կառուցվել է սրբատաշ կաթնագույն կրաքարով, 5-ից 6-րդ դարերում՝ որպես դամբարան։ Կոթողն ունի 5.5 մետր տրամագիծ և նույնքան էլ բարձրություն, որի 15 նիստերից պահպանվել են 10: Ունի մեկ մուտք արևմուտքից և մեկ պատուհան՝ հյուսիսից: Միջնադարում արևելյան լուսամուտին խաչաձև բացվածքով սալ է ագուցվել և ներսում որպես բեմի սեղան խաչքարի բեկոր կանգնեցվել, որով դամբարանը վերածվել է մատուռի (այժմ՝ հայտնի ուխտատեղի)։ Բարձրյալ խաչը ունի հայկական միջնադարյան ճարտարապետության համար եզակի ծավալատարածական հորինվածք և հարդարանք։ Ներսից գլանաձև է, դրսից՝ 14- նիստանի, կիսագնդաձև գմբեթով ավարտվող աշտարակաձև ծավալով, ունի սալահատակված հատակ։

Նկարագրություն

Քիվը բաղկացած է տարբեր կենդանիների՝ ցուլի, խոյի, շան, եղջերուի, վարազի բարձրաքանդակներից, որոնք ընդմիջվում են ականթի ու ծաղկեշղթայի զարդաքանդակներով։ Քիվի տարբեր կենդանիների գլխաքանդակները կապվում են բազմաստվածության հետ։ Ընդհանուր հորինվածքն ու քիվը բնորոշ են անտիկ արվեստին, որի շնորհիվ Բարձրյալ Հայաստանի Հայաստանում նախաքրիստոնեական ճարտարապետության ու քանդակագործության ձևերի կիրառման ինքնատիպ և բացառիկ նմուշ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png