Բարդհիլ Չաուշի
Բարդհիլ Չաուշի | |
---|---|
Ծնվել է | 1936 |
Ծննդավայր | Ջակովիցա |
Մահացել է | 1999 |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Կրթություն | Զագրեբի համալսարան |
Մասնագիտություն | դատավոր և իրավապաշտպան |
Աշխատավայր | Պրիշտինայի համալսարան |
Բարդհիլ Չաուշի (ալբ․՝ Bardhyl Çaushi, սերբ.՝ Бардил Чауши, 1936, Ջակովիցա - 1999), Կոսովոյի ալբանացի իրավապաշտպան և ակտիվիստ[1]։ Չաուշին սովորել է Զագրեբի համալսարանում, Կոսովոյում մարդու իրավունքների ոտնահարման գործերով ակտիվորեն մասնակցություն է ունեցել, եղել է Պրիշտինայի համալսարանի իրավաբանական դպրոցի դեկան[2] և «Կոսովոյի անկախ իրավաբանների» առաջին ղեկավարը։ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության Հարավսլավիայի ռմբակոծության ժամանակ նա առևանգվել է հարավսլավական ուժերի կողմից և պահվել Սերբիայի տարածքում գտնվող բանտերում։ Չաուշիի վիճակն անհայտ էր մինչև 2005 թվականը, երբ նրա աճյունը հայտնաբերվել և նույնականացվել է մեկ ամսվա ընթացքում։ Նրա մարմինը վերադարձվել է Կոսովո, որտեղ նրան վերահուղարկավորել են նախագահական պատիվներով[3]։
Բարդհիլ Չաուշին ալբանացիները հաճախ ցուցադրում են, որպես սերբական բռնության հազարավոր օրինակներից մեկը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության (1999 թվականի դրությամբ չճանաչված) երկրորդ նախագահը՝ Իբրահիմ Ռուգովան, հետմահու «Կոսովոյի անկախության» շքանշանի արժանացավ։ Այն փոխանցվեց Բարդհիլ Չաուշի ազգականներին, որոնք ապրում էին Պրիշտինայում՝ Կոսովոյի ընդունված մայրաքաղաքում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hearing on the Balkans p. 46
- ↑ Daily Report: East Europe – Issues 63-73 P. 43
- ↑ Kosovo's Displaced and Imprisoned p. 87
- ↑ «Bardhyl Caushi». prabook.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.