Բարդածան Եդեսիացի
Արտաքին տեսք
Բարդածան Եդեսիացի | |
---|---|
Ծնվել է | 154[1] |
Մահացել է | 222[1] |
Ազգություն | ասորի |
Մասնագիտություն | պատմաբան և ճանապարհորդ |
Բարդածան Եդեսացի (154[1] - 222[1]), ասորի պատմագիր։ Երրորդ դարի սկզբին քարոզչական նպատակով եկել է Հայաստան և հաստատվել Դարանաղյաց գավառի Անի ամրոցում։ Ծանոթացել է հայ մեհենական պատմությանը, թարգմանել ասորերենի, ապա հունարենի՝ ավելացնելով իր ժամանակի անցքերի պատմությունը։ Բարդածանի պատմական երկը, որն աղբյուր է ծառայել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» համար, չի պահպանվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 313)։ |