Jump to content

Բառնաբաս Վարգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բառնաբաս Վարգա
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 25, 1994(1994-01-25)[1] (30 տարեկան) կամ հոկտեմբերի 25, 1994(1994-10-25) (29 տարեկան)
Ծննդավայր Սոմբատհեյ, Հունգարիա
Հասակ 1,81 մետր
Դիրք հարձակվող

Բառնաբաս Վարգա (հունգ.՝ Varga Barnabás, հունվարի 25, 1994(1994-01-25)[1] կամ հոկտեմբերի 25, 1994(1994-10-25), Սոմբատհեյ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, «Ֆերենցվարոշ» ակումբի և Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառնաբաս Վարգան եղել է հունգարական «Հալադաս» ակումբի սան։ Պրոֆեսիոնալ մակարդակով հարձակվողն իր կարիերան սկսել է Ավստրիայում, որտեղ 2016/17 մրցաշրջանից հանդես է եկել Ավստրիայի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող «Մաթերսբուրգ» ակումբում[2]։ Նա հիմնականում ընդգրկվել է էր թիմի պահեստայինների կազմում։

2020 թվականին հարձակվողը վերադարձել է Հունգարիա, որտեղ միացել է Երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Գիրմոտ» ակումբին[3]։ Վարգան ակումբում ցուցաբերել է արդյունավետ խաղ և 2022 թվականին նրան հրավեր ստացել Հունգարիայի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող «Պակշ» ակումբից։

2023 թվականի ամռանը Վարգան տեղափոխվել է Հունգարիայի ուժեղագույն ակումբ՝ «Ֆերենցվարոշ»[4]։ Ազգային առաջնության առաջին հանդիպումներում հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել․ նա երեքական գոլ է խփել իր նախկին ակումբների՝ «Պակշի» և «Զալայգերշեգի» դարպասներին[5]։ Նա երեք գոլ է խփել նաև ՈՒԵՖԱ Կոնֆերանս լիգայի որակավորման փուլում՝ Մալթայի «Համրուն Սպարտանս» ակումբի դեմ խաղում։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի մարտին Բառնաբաս Վարգան հրավեր է ստացել հավաքականիցй[6]։ Նա իր նորամուտը նշել է Եվրո 2024-ի ընտրական փուլում՝ Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։

Վարգան միջազգային մակարդակով իր առաջին գոլը խփել է 2023 թվականի հունիսին, Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[7]։

2024 թվականի հունիսի 8-ին Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Բառնաբաս Վարգան 3 գոլի հեղինակ է դարձել[8][9][10][11]։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024|2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին խաղում Բառնաբաս Վարգան գրավել է Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը[12][13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Bauer, Patrick (2016 թ․ հունիսի 22). «Das Leben eines Traumes». www.bvz.at (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. «Gyirmót FC Győr - Gyirmót Győrért, Győr Gyirmótért». Gyirmót FC Győr (հունգարերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. «HUNGARIAN NATIONAL TEAM TOP SCORER JOINS FRADI». www.fradi.hu (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «Ferencváros vs. Paks - 27 August 2023 - Soccerway». int.soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. «„Akár a külföld is benne lehet" – az NB I gólkirályjelöltje Bognár Györggyel még magasabb fokozatba kapcsolt». M4 Sport (հունգարերեն). 2023 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. «Sport365.hu - Sallai bomba, Varga első góllal tette emlékezetessé litvánok elleni meccsét». sport365.hu (հունգարերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. «Jól sikerült az Eb-főpróba Debrecenben, három góllal megvertük Izraelt». Nemzeti Sport (հունգարերեն). 2024 թ․ հունիսի 8. Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
  9. Halickman, Joshua (2024 թ․ հունիսի 8). «Israel falls to Hungary 3-0 on a trio of 1st half goals». Sports Rabbi (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
  10. «Hungary 3 - 0 Israel | Football». the Guardian (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
  11. Yokhin, Michael (2024 թ․ հունիսի 7). «Once rejected, now key: six late bloomers who could shine at Euros». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
  12. «Венгрия — Швейцария: Варга сократил отставание в счете. Спорт-Экспресс». m.sport-express.net. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  13. Ерин, Алексей. «Видеообзор уверенной победы сборной Швейцарии над Венгрией в матче 1-го тура Евро-2024». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  14. «Венгрия — Швейцария: Чемпионат Европы по футболу 2024, - Google Որոնում». www.google.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]