Jump to content

Բաոբաբների պողոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաոբաբների պողոտա
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Մադագասկար
ՎարչատարածքMenabe?
Մակերես3,27 ± 0,01 կմ²
Ձևավորում2007
Անվանված էA. grandidieri?
Քարտեզ
Քարտեզ
Amoureux բաոբաբ

Բաոբաբների պողոտա, կամ Բաոբաբների ծառուղի, Grandidier բաոբաբների հայտնի խումբ է (Adansonia grandidieri) ՝ ձգված արևմտյան Մադագասկարի Մենաբե տարածքի Մորոնդավայի և Բելոնի Ցիրիբիհինայի միջև փոշոտ ճանապարհի երկայնքով։ Նրա շլացուցիչ լանդշաֆտը հրապուրում է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից՝ դարձնելով այն ամենաայցելվող վայրերից մեկը տարածաշրջանում։ Այն դարձավ տեղային պահպանման նախաձեռնության կենտրոն, և 2007 թվականի հուլիսին Շրջակա միջավայրի, Ջրի և Անտառների Նախարարությունը շնորհեց նրան ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ։ Դա մի քայլ առաջ էր այն Մադագասկարի առաջին բնության հուշարձանը դարձնելու համար[1]:

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհի 250 մ (850 ոտն.) երկարությամբ այս հատվածը 20-25 Adansonia grandidieri բաոբաբների պուրակ է։ Այս տեսակի ծառերի մոտավորապես լրացուցիչ 25-ը հայտնաբերված են բրնձի դաշտերի և մարգագետինների մոտ 9,9 ակր (4 հա) հողի սահմաններում[2]։ Ծառերը , որոնք էնդեմիկ են Մադագասկարի համար, ունեն մոտ 30 մ (98 ոտն.) բարձրություն[3]։

Բաոբաբի ծառերը՝ տեղում հայտնի որպես renala (Malagasy նշանակում է ՞անտառի մայր՞), ավելի քան 2,800 տարեկան են։ Նրանք Մադագասկարում մի ժամանակ աճած խիտ արևադարձային անտառների ժառանգությունն են։ Ծառերը ի սկզբանե չեն բարձրացել մեկուսացման մեջ մացառի չոր լանդշաֆտն ի վեր, այլ կանգնած են եղել խիտ անտառում։ Տարիների ընթացքում, քանի որ աճում էր եչկրի բնակչությունը, անտառնեռը հատվում էին գյուղատնտեսության համար։ Թողնում էին միայն բաոբաբի ծառերը, որոնք տեղացիները պահպանեցին որքան իրենց համար, այնքան էլ նրանց արժեքի համար որպես սննդի աղբյուր և շինանյութ[3]։

Amoureux Բաոբաբը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 7 կմ (4.3 մղ) դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է Բաոբաբ Amoureux-ը, որը երկու նշանավոր Adansonia za ծառերն են՝ նույնպես էնդեմիկ բաոբաբի տեսակներ։

Նրանք աճել են մեկը մյուսին փաթաթված[4]։ Ըստ լեգենդի՝ այս երկու բաոբաբները ծագեցին և աճեցին միասին դարեր շարունակ։ Բաոբաբները հայտնվեցին մոտակա գյուղի մի երիտասարդ տղամարու և մի երիտասարդ կնոջ միջև անհնարին սիրուց հետո։ Երկու երիտասարդներն արդեն ունեին նշանակված ընտրյալներ և պետք է առանձին ամուսնանային իրենց համապատասխան գյուղերում։ Այնուամենայնիվ, անհնարին զույգը երազում էր միասին կյանքի և երեխայի մասին և խնդրեց իրենց իրենց աստցու օգնությունը։ Երկու բաոբաբներն էլ ծնվեցին և ապրում են հիմա այնտեղ հավերժության համար ՝ ինչպես որ զույգը միշտ ցանկացել է։

Պահպանման կարգավիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը պահպանման ենթակա բնության հուշարձան է սկսած 2015 թվականի հուլիսից։ Սակայն ծառերը դեռևս սպառնացած են հետագա անտառահատումից, ներխուժող բրնձի դաշտերի արտահոսքերից, թփերի և անտառների հրդեհներից[5]։ Չնայած իր հանրաճանաչ լինելուն իբրև տուրիստական վայր, տարածքը չունի այցելուների կենտրոն կամ մուտքի վճարներ, և տեղացիները տուրիզմից ստանում են փոքր եկամուտ։ 2014 թվականի սկսած Ֆանամբին՝ Մալագասյան ոչ պետական կազմակերպությունը, մեկնարկել է էկոտուրիզմի ծրագիր՝ նպատակաուղղված տարածաշրջանի պահպանությանն ու տեղական համայնքի բարելավմանը։ Կազմակերպությունը բացել է ենթակառուցվածքներ՝ օգնելու խթանել տարածաշրջանը 2018 թվականի[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Allée des Baobabs: Un site classé aire protégée» [Alley of the Baobabs: A protected area site]. Madagascar Tribune (French). 2007 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Avenue of the Baobabs». Wondermondo. 2012 թ․ հուլիսի 1. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  3. 3,0 3,1 Scales, Helen (March 2007). «The land of the giants». Geographical. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 23-ին.
  4. «Baobab Amoureux - baobabs in love». Wondermondo. 2012 թ․ հուլիսի 1. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Madagascar's baobab avenue gains monumental status». Deutsche Presse-Agentur. 2007 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 22-ին.
  6. Johnston, Nicole (2007 թ․ օգոստոսի 15). «Baobab band-aid». Mail & Guardian Online. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]