Բանզայ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Բանզայ 4», քիմիական պատրաստուկ, միջատասպան-տզասպան։ Ազդող նյութը՝ քլորպիրիֆոս։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկվում է 480 գ/լ խտացված էմուլսիայի ձևով։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է երկարակնճիթների, բվիկների, լվիճների, տզերի, վահանակիրների և այլնի դեմ` սրսկումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը (լ/հա)՝ շաքարի ճակնդեղի վնասատուների (ճակնդեղի սովորական երկարակնճիթ, բվիկներ) համար` 2,0, (լվիկներ)` 1,5, (լվիճներ)` 0,8, խնձորենու (պտղակեր, տզեր, վահանակիրներ)` 2,0, դեղձենու (կեղծ վահանակիրներ)`2,0, կարտոֆիլի (կոլորադյան բզեզ)` 1,5 առվույտի (տերևային երկարակնճիթ)` 1,5, խաղողի (ողկուզակեր)` 1,2–1,8։

Մշակումները՝ վեգետացիայի ընթացքում, վերջինը՝ բերքահավաքից՝ շաքարի ճակնդեղի համար՝ 30, խնձորենու՝ 40, կարտոֆիլի՝ 30, խաղողի վազի՝ 60, դեղձենու՝ 60 օր առաջ։ Մշակումների առավելագույն քանակը շաքարի ճակնդեղի համար՝ 2 անգամ, խնձորենու համար՝ 2 անգամ, կարտոֆիլի համար՝ 2 անգամ, խաղողի վազի համար՝ 1 անգամ, դեղձենու՝ համար 2 անգամ, իսկ առվույտիհամար՝ 1 անգամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։