Jump to content

Բանաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանաս
Բնութագիր
Երկարություն512 կմ
Ավազանի մակերես45 833 կմ²
Գետաբերանի տեղակայումChambal River?
Կոորդինատներ
ԵրկրամասՌաջասթան
ՋրահավաքԳանգեսի ավազան

Բանաս, գետ Հնդկաստանի արևմտյան Ռաջաստան նահանգում։ Բանասը հանդիսանում է Չամբալ և Յամունա գետերի վտակը, որն էլ իր հերթին միանում է Գանգես գետին։ Բանասը ունի մոտ 512 կմ երկարություն[1]։

"Բանաս" անունը բառացիորեն թարգմանվում է "անտառ-հույս" կամ Վան Կի Աաշա։ Գետը սկիզբ է առնում Վերոն Կամատում, որն էլ իր հերթին գտնվում է Արավալի լեռնաշղթայում, Ռաջաստան շրջանի Կումբալգախ շրջանից 5 կմ հեռավորության վրա։ Այն հոսում է Ռաջաստանի Մևարի շրջանից հյուսիս-արևելք, այնուհետև Հադավաթի միջով նախքան Չամբալը, հոսոմ Սավայ Մադհոպուր շրջանի Ռամեշտա գյուղի մոտով[1]։

Բանասը 45,833կմ² ջուր է հեռացնում ավազանից և ամբողջովին գտնվում է Ռաջաստանում։ Այն հոսում է Արավալիի լեռնաշղթայի արևելյան մասով, իսկ ավազանը ներառում է Աջմերի, Բիլվարայի, Բունդիիի, Չիտորգարխի, Դաուսայի, Ջայպուրի, Պալիի, Ռաջաստանի, Սավայ Մադհոփուրի, Սիրոհի, Տոնքի և Ուդայպուրի շրջանների ամբողջ կամ մի մասը[2]։ Գետի ավազանում կառուցված են 3 քաղաքներ՝ Տոնքը, Նոթդվարան և Ջահազպուրը։ Հիմնական վտակներից է Բերախ գետը և Մենալիի աջ ափերը, Կոթարիի, Խարիի, Դայի, Դել գետերի, Սոհադարա գետի, Մորելի և Կայիսիլի գետի ձախ ափին գտնվող վտակները[3]։

Բանասը սեզոնային գետ է, որը ամռան ընթացքում ցամաքում է, բայց օգտագործվում է ոռոգման համար[4]։ Բիսայպուր-Ջայպուր նախագիծը ավարտվել է 2009 թվականին Ռաջաստանի կառավարության կողմից։ Այն խմելու ջուր է ապահովում Բանասից դեպի Ջայպուր քաղաք[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Rivers - Banas Basin». Department of Water Resources, Government of Rajasthan. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  2. «Banas Basin». Department of Water Resources, Government of Rajasthan. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  3. Jain, S. Sharad Kumar (2007). Hydrology and water resources of India. The Netherlands: Springer. էջեր 352, 353.
  4. «Banas River». Encyclopædia Britannica.
  5. «Banas river water flows into Jaipur». The Hindu. 2009 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանաս» հոդվածին։