Բանակցային առաջնագծում (գիրք)
Արտաքին տեսք
Բանակցային առաջնագծում | |
|---|---|
| Հեղինակ | Սերժ Սարգսյան |
| Տեսակ | գիրք |
| Ժանր | Գիտահանրամատչելի գրականություն, Հարցազրույց և հոդված |
| Բնօրինակ լեզու | հայերեն |
| Հրատարակման տարեթիվ | 2023 |
«Բանակցային առաջնագծում», Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ժողովածուն, որը հրատարակվել է 2023 թվականին Newmag հրատարակչությունում։
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 7-ին, Երևանի Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում[1]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բանակցային առաջնագծում» գրքում ամփոփված է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տաս (2008-2018) և հետնախագահական շրջանի չորս տարիներին (2018-2022) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ հեղինակի հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները[2]։
Գրքում խոսվում է նաև Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության, բանակցային գործընթացի զարգացումերի, որոշակի փուլերում առաջացած խնդիրների, առաջընթացի ու ձեռքբերումների մասին[3]։