Հարցազրույց (լրագրություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարցազրույց (այլ կիրառումներ)
Գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը հարցազրույց տալիս
Նորվեգացի ավտոմրցարշավորդները հարցազրույց տալիս

Հարցազրույց (անգլ.՝ interview), լրագրողական ժանր` զրույցի ձևաչափով, երբ լրագրողը զրուցում է սոցիալապես նշանակալի անձի հետ` հրատապ թեմաներով[1]։ Բացի այդ, հարցազրույցը լրագրության մեջ տեղեկատվության ստացման ձևերից մեկն է։ Լրագրության մեջ այս ժանրի առաջամարտիկ է համարվում Հենրիխ Բլովիցը[2][3]։

Հարցազրույցին մասնակցում են երկու զրուցակիցներ՝ հարցազրուցավար (լրագրող) և հարցազրույց տվող։ Նրանք տեղեկություն են փոխանակում` լսարանին բավարարելու համար (վերջինս հաղորդակցության երրորդ կողմն է)[4]։

Հարցազրույց բառն անգլերենում կազմված է inter, որն ունի փոխգործակցության, փոխլրացման իմաստ և view բառերից, որի իմաստներից մեկը տեսակետն է, կարծիքը։ Հետևաբար, հարցազրույցը կարծիքների, տեսակետների, փաստերի, տեղեկատվության փոխանակում է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրության հարցուպատասխանը թվագրվում է դեռ 1850-ականներից[5]։ Առաջին հայտնի հարցազրույցը, որը համապատասխանում է հարցազրույցի մատրիցին որպես ժանր, հայտարարվել է 1756 թվականին, վրացի նշանավոր կրոնական գործիչ, դիվանագետ, գրող, ճանապարհորդ և արքեպիսկպոս Տիմոֆեյ Գաբաշվիլիի կողմից (1704-1764), որը հարցազրույց է վերցրել հայտնի հույն աստվածաբան, Աթոսի ուղղափառ դպրոցի ռեկտոր Եվգենի Վուլգարիսից (1716-1806)[6]։

Հարցազրույցի տեսակներն ըստ նպատակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկությունները, որոնք ստացվում են հարցազրույցի արդյունքում, կարող են լինել ինչպես հետաքրքրասիրությունը բավարարելու, այնպես էլ մասնագիտական, անձնական կամ կորպորատիվ նպատակներով[7]։ Լրագրողական հարցազրույցն իրենից ներկայացնում է հատուկ սոցիալական նշանակության երևույթ։

Տեղեկատվական հարցազրույցը այս ժանրի առավել հաճախ օգտագործվող տեսակն է։ Տեղեկատվական հարցազրույցի նպատակը նորությունների համար անհրաժեշտ տվյալների հավաքումն է։ Ժամանակային խիստ ստանդարտներն այս հարցազրույցի այս տեսակը շատ դինամիկ են դարձնում։ Օրինակ, ազգային նշանակության աղետը լուսաբանելու համար հեռուստալրագրողին անհրաժեշտ է օպերատիվորեն, օրինակ՝ մեկ ժամում հարցաքննել մեծ թվով մարդկանց։ Լրատվական հարցազրույցի հիմքը լրագրողի համար առանցքային հարցերն են. ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով. սակայն այս ցանկը կարող է ավելանալ` մասնագիտացված ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար։

Օպերատիվ հարցազրույցը տեղեկատվության հակիրճ տեսակն է։ Այն իր առջև նպատակ է դնում տարբեր կարծիքներ հավաքել որևէ կոնկրետ, որպես կանոն, նեղ հարցի վերաբերյալ։ Այս տեսակ կոչվում է բլից հարցում կամ հարցում փողոցում։ Այս հարցազրույցի առանձնահատկությունը հարցերի ստանդարտ ֆիքսված ձևն է, որոնք տրվում են հնարավորինս շատ մարդկանց։ Կախված հարցման թեմայից՝ դրան մասնակցում են մեկ կամ մի շարք սոցիալական խմբեր։ Սոցիոլոգիական հարցումից բլից հարցումը տարբերվում է քիչ ներկայացմամբ։

Հարցազրույց-հետաքննությունը լուրջ, ավելի մանրամասն ուսումնասիրության համար է։ Այս դեպքում սովորաբար պատրաստվում են, նախօրոք ձևակերպում են հարցերը, ուշադիր մտածում հաջորդականությունը։ Հարցազրուցավարի համար կարևոր է կարողանալ հետևել հարցազրույց տվողի մտքերի ընթացքին, ունենալ հաղորդակցման ճկունություն և շփման ոչ վերբալ ձևերի գրագետ տիրապետում։

Դիմանկարային հարցազրույցը (անձնական հարցազրույցը) կենտրոնանում է մեկ հերոսի վրա։ Դա կարող է լինել ցանկացած անձ, որը դրսևորել է իրեն հանրային կյանքում և, հետևաբար գրավում է հանրությանը։ Դիմանկարային հարցազրույցները «հասարակ մարդկանց» հետ շատ ավելի քիչ են հանդիպում։ Գոյություն ունի երկու տարբերակ՝ կա՛մ այս մարդը իրեն դրսևորել է ինչ-որ տեղ, կա՛մ, հակառակը, շատ բնորոշ է։ Այն իրերը, մանրամասները, որոնք ձևավորում են հերոսի անհատականությունը, պետք է փոխանցվեն հեռուստադիտողին։

Զրույցը (երկխոսությունը) հարցազրույցի մի տեսակ է, երբ լրագրողը ոչ թե ուղղակի միջնորդ է հերոսի և հանդիսատեսի միջև, այլ զրուցակցի հետ հավասար է դառնում` համատեղ ստեղծագործության շնորհիվ։ Ստեղծագործական հեղինակությունը և մեծ մասնագիտական փորձը պարտադիր պայմաններ են նման հարցազրույցների համար։ Կարևոր է նաև ճիշտ զրուցակից ընտրել։ Նրա օգնությամբ լրագրողը պետք է գրագետ և հետաքրքիր նյութ ստեղծի։

Բլից հարցազրույցը (ֆլեշ հարցազրույցներ) կարճ հարցազրույցի տեսակ է, հաճախ կիրառվում է հեռուստատեսությամբ ուղիղ եթերներում սպորտային հեռարձակումների ընդմիջման ժամանակ։ Լրագրողը հարցազրույց տվող մարզիկին/մարզչին մի քանի հարց է տալիս խաղի նախորդ մասի և հաջորդ մասի հեռանկարների մասին (խաղային մարզաձևերում՝ մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո)[8]։ Բլից-հարցազրույցը տևում է ոչ ավելի, քան 90 վայրկյան և անցկացվում է մարզադաշտում` հատուկ առանձնացված մասում։ Հաճախ այն անցկացվում է հովանավորների լոգոներով գովազդային պաստառների ֆոնին։

Հարցազրույցի կազմակերպման ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մամուլի ասուլիս-հավաքական հարցազրույց։ Լրագրողներին հրավիրում են հանդիպման այն մարդու հետ, ով տեղեկատվության աղբյուր է, նշանակված ժամին և որոշակի վայրում։ Հիմնականում հանդիպման վայրն է լրատվական գործակալությունը, տեղեկատվական ծառայությունը կամ նման նպատակների համար հատուկ սարքավորված տարածքը։ Մամուլի ասուլիս հրավիրելու նպատակը սովորաբար հատուկ լրատվական նյութ է, որի մասին տեղեկատվությունը պետք է տարածվի, պարզաբանվի կամ հերքվի։ Նման իրադարձությունները սովորաբար անցկացվում են կանոնավոր կերպով։ Նախաձեռնողը մանրամասն տեղեկացնում է իրադարձության (իրականացված կամ պլանավորվող), առաջարկի, որոշման մասին։ Դրանից հետո լրագրողներին թույլատրվում է հարցեր տալ։
  2. Մամուլի մուտքը կարելի է մամուլի ասուլիսի փոքր ձև անվանել։ Այն անցկացվում է միայն արդեն կայացած իրադարձության արդյունքների մասին (բանակցություններ, հանդիպումներ և այլն) լրագրողներին տեղեկացնելու համար։ Մուտքի նախաձեռնողը լրատվամիջոցներն են։ Այն մամուլի ասուլիսից տարբերվում է նրանով, որ նախապես պլանավորված չէ։ Հանդիպումը ավարտվում է, և դրանից անմիջապես հետո նյուսմեյքերը կամ նրա խոսնակը հանդես են գալիս հայտարարությամբ և պատասխանում լրագրողների հարցերին՝ միաժամանակ նրանց տրամադրելով միայն քիչ և անհրաժեշտ տեղեկատվություն։
  3. Ճեպազրույցները անցկացվում են պարբերաբար։ Դրանք նվիրված են ընկերությունների կամ կազմակերպությունների գործողությունների մասին անհրաժեշտ տեղեկության տարածմանը։ Օրինակ, Արտաքին գործերի նախարարության ճեպազրույցների ժամանակ լրագրողները տեղեկանում են արտաքին քաղաքականության վիճակի մասին։ Նաև ԶԼՄ-ների աշխատակիցները կարող են իմանալ համաշխարհային քաղաքականության պաշտոնական բացատրությունը։
  4. Կլոր սեղանը հարցազրույցի բարդ ձև է։ Լրագրողը ստիպված է խոսել մի քանի մասնակիցների, այլ ոչ թե` միայն մեկի հետ, ինչպես սովորական հարցազրույցում։ Այդ դեպքում հարցազրուցավարին անհրաժեշտ են մոդերատորի գործառույթներ։ Նա պետք է ոչ միայն հարցեր տա և պատասխաններ լսի, այլև կառավարի զրույցը։ Հարցազրույցի նման ձևաչափը պետք է մանրամասնորեն մշակվի։ Անհրաժեշտ է մտածել հատուկ սցենար և ռազմավարություն, որովհետև կարող են առաջանալ անսպասելի իրավիճակներ։
  5. Հեռախոսով հարցազրույցը հարմար և արագ հարցազրույցի տեսակ է։ Այն կարելի է օգտագործել քիչ ժամանակ ունենալու դեպքում, երբ լրագրողը նկարահանվելու հնարավորություն չունի։
  6. Հարցազրույց ինտերնետի տարբեր ծառայությունների միջոցով։ Տեղեկություն ստանալու և հարցազրույցներ վարելու եղանակներ են Էլ. փոստը, ֆորումը, զրուցարանը և այլն։ Եթե ձեզ անհրաժեշտ է պաշտոնական մեկնաբանություն ստանալ, նամակագրությունը բավարար չի լինի։ Այդ ժամանակ հարցազրույցի մասնակցի հետ կարելի է զրուցել տեսակապի միջոցով[4]։

Համապատասխանեցման անհրաժեշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե զրույցն անմիջապես չի հեռարձակվում, ապա պատասխանողը սովորաբար պահանջում է իր հետ համաձայնեցնել պատրաստի տեքստը, հեռուստահաղորդման վերջնական տարբերակը։ Այս հարցի կամ պրակտիկայի մասին համաձայնեցված կարծիք չկա, ինչը հաճախ հանգեցնում է կոնֆլիկտների[9]։

Լրագրողները համաձայնեցման գործընթացի արդյունքում նշում են հարցազրույցի որակի անկումը.

«Ընդհանուր առմամբ, հարցազրույցները շատ են կորցնում, եթե դրանք պետք է համակարգվեն։ Ես ասում եմ ընթերցողի համար արժեքի մասին։ Կարևոր փաստերը լղոզվում են, իրականությունը լաքապատվում է, իսկ լրագրողը օգնում է ինքնագրաքննությանը, ինչը նաև գրաքննություն է», մեդիա խորհրդատու Ալեքսանդր Ամզին[9]:.

Այդ կապակցությամբ որոշ առաջատար պարբերականներ իրենց լրագրողներին արգելում են հարցազրույցի տեքստը համաձայնեցնել խոսնակների հետ[10]։

Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում հարցազրույցից առաջ զգուշացնել, որ խոսակցությունը ձայնագրվում է, և որ պատասխանողի ասածը կարող է հրապարակվել կամ հեռարձակվել[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юровский, А. Я. «Телевизионная журналистика». — М.: МГУ, 1994. — 367 с.
  2. Կաղապար:БСЭ1
  3. Водовозов В. В. (1890–1907). «Бловиц, Генрих Стефен». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 4,0 4,1 Лукина, М. «Технология интервью: учебное пособие». — М.: Аспект Пресс, 2003. — 254 с.
  5. Maslennikova, Anna (2008). «Putin and the tradition of the interview in Russian discourse». In Beumers, Birgit; Hutchings, Stephen; Rulyova, Natalia (eds.). The Post-Soviet Russian Media: Conflicting Signals. BASEES/Routledge Series on Russian and East European Studies. Routledge. էջ 89. ISBN 9781134112395. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին. «The interview in the question-and-answer format first appeared in the United States as late as the 1850s (Silvester 1996: 4).» Compare: Silvester, Christopher, ed. (1993). The Penguin Book of Interviews: An Anthology from 1859 to the Present Day. Viking. էջ 5. ISBN 9780670839650. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին. «Edwin L. Shuman in his Practical Journalism (1903) quotes an American editor, whom he discreetly calls 'Brown', as attributing the first interview to the New York Herald in 1859 [...].»
  6. Natsvlishvili, Paata (2014 թ․ հունվարի 14). «FOR THE GENESIS OF INTERVIEW AS A GENRE». European Scientific Journal, ESJ (անգլերեն). 9 (10): 384–387. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  7. https://handoutset.com/wp-content/uploads/2022/07/Doing-Your-Research-Project-Judith-Bell.pdf Արխիվացված 2023-08-01 Wayback Machine, էջ՝ 160
  8. ««Профутбол»: «Срна давал нашему каналу «интервью», а не «флеш-интервью»». sports.ru. 2013 թ․ ապրիլի 23.
  9. 9,0 9,1 9,2 «Вылетит — не поймаешь — Мнения и истории журналистов о просьбах ньюсмейкеров согласовывать комментарии и интервью». TJournal. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. Константин Новиков (2012 թ․ սեպտեմբերի 28). «Следите за языком» (ռուսերեն). Российская газета.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рэндалл, Д. Универсальный журналист. — М.: Международный центр журналистики, 1996.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 315